Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«ԱրմենՏել» ընկերությունը պատրաստ է մինչև այս տարվա վերջ հրաժարվել ֆիքսված հեռախոսակապի և ինտերնետ կապի մենաշնորհային ծառայություններից: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց «ԱրմենՏել»-ի տնօրեն Օլեգ Բլիզնյուկը: Նրա խոսքերով, մենաշնորհից զրկելու հստակ ժամկետներ դեռ չկան: «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի այսօրվա հայտարարությունը, թե մենաշնորհից զրկելը պետք է իրականացվի մինչև հոկտեմբերի 1-ը, հնարավոր է ցանկություն է, քանի որ ոչ մի պաշտոնական փաստաթուղթ այդ մասին չկա», - նշեց Բլիզնյուկը:
Միաժամանակ նա հայտարարեց, որ եթե անգամ «ԱրմենՏելը» հրաժարվի մենաշնորհից, ապա դա կլինի «դե-յուրե, դե-ֆակտո միևնույնն է ֆիքսված հեռախոսակապը կմնա «ԱրմենՏելի» մենաշնորհը»: Հիշեցնենք, որ «ԱրմենՏելը» «Վիմպելկոմ» ընկերության սեփականությունն է:

Placeholder