ՌԵԲՐԵՆԴԻՆԳՆ ԱՅԺՄ ԱԿՏՈՒԱԼ ՉԷ
Տնտեսություն
16:14 13/07/2007

ՌԵԲՐԵՆԴԻՆԳՆ ԱՅԺՄ ԱԿՏՈՒԱԼ ՉԷ

«ԱրմենՏել» ընկեության ռեբրենդինգն այսօր մեզ համար ակտուալ չէ: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բլիզնյուկը, պատասխանելով մեր թղթակցի` «Bi Line» ՍՊԸ-ի հետ տարվող բանակցությունների վերաբերյալ հարցին: Նրա խոսքով, բանակցություններն առայժմ ընթացքում են: Ընկերությունում մտածում են, որ հիմա անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրություն դարձնել «ԱրմենՏել»-ի բրենդին, քանի որ դրա նկատմամբ հասարակությունը բացասական վերաբերմունք ունի: «Կարծում եմ, որ այսօր «ԱրմենՏել»-ի բրենդը «Bi Line»-ով փոխելու ժամանակը չէ, քանի որ այն ազգային սեփականություն է: Անհրաժեշտ է փոխել ազգային բրենդի նկատմամբ ունեցած վերաբերմունքը»,-նշեց նա: Նա նաև վստահեցրեց, որ ԱՊՀ-ում նման բրենդ չկա:

Նշենք, որ «ԱրմենՏել»-ի սեփականտեր «Վիմպելկոմը» դադարեցրել է Հայաստանի իր դուստր ձեռնարկության ռեբրենդինգը, քանի որ չկարողացավ իր ապրանքանիշը` «Bee Line»-ը գրանցել Հայաստանում: Բանն այն է, որ շուկայում արդեն առկա է նույն անվանմամբ ապրանքանիշը` «Bi Line» ՍՊԸ-ն: Հիշեցնենք, որ դեռ մարտին «ՎիմպելԿոմ»-ի ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման գծով փոխնախագահ Սերգեյ Ավդիևը հայտարարել էր, որ վաղ թե ուշ ընկերությունը Հայաստանում ծառայություններ կմատուցի «Bee Line» բրենդով: Փորձագետների գնահատակոնվ, այդ բրենդի օգտագործումը «ՎիմպելԿոմ»-ի համար կարժենան 4,5-9 մլն ԱՄՆ դոլար:
Placeholder
ՌԵԲՐԵՆԴԻՆԳՆ ԱՅԺՄ ԱԿՏՈՒԱԼ ՉԷ