Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա նիստում մերժեց «ԱրմենՏել»-ի ներկայացրած ֆիքսված հեռախոսակապի սակագների ճշգրտումների վերաբերյալ առաջարկը: Ներկայացնելով որոշման նախագիծը, հանձնաժողովի սակագնային վարչության պետ Արմեն Արշակյանը նշեց, որ ընկերությունը ներկայացրած հիմնավորումները ծախսային որոշ հոդվածների և այդ ծախսերի ծառայությունների միջև բաշխման սկզբունքների վերաբերյալ անբավարար են: Բացի այդ հանձնաժողովի աշխատակազմը անընդունելի է համարել սակագնային առաջարկի հիմքում դրված ընկերության շահութաբերության մակարդակը: Իր հերթին, ընկերության ներկայացուցիչն անհամաձայնություն հայտնեց հանձնաժողովի ընդունած որոշման վերաբերյալ, նշելով, որ սակագների ճշգրտման վերաբերյալ ընկերության հիմնավորումները բխում են եվրոպական կարգավորողների խմբի երաշխավորություններից և միջազգային փորձից:
Լրագրողների հետ զրույցում ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բլիզնյուկը հայտնեց, որ «ԱրմենՏել»-ը պայքարելու է նոր սակագների սահմանման համար: «Մենք պետք է մտնենք ազատականացված շուկա ազատականացված գներով»,-նշեց նա: 45 օրվա ընթացքում «ԱրմենՏելը» և հանձնաժողովը պետք է գործադրեն բոլոր ջանքերը սակագների վերաբերյալ համաձայնություն ձեռք բերելու համար: Դրանք մինչև հոկտեմբերի 1-ը պետք է ճշգրտված լինեն: Նշենք, որ ընկերությունը հանձնաժողովին հայտ էր ներկայացրել հունիսի 1-ին: Առաջարկով նախատեսվում է նվազեցնել միջքաղաքային և բջջային զանգերի սակագները, վերանայել ֆիքսված կապի սակագները: Մասնավորապես ֆիզիկական անձանց համար բաժանորդային վճարը նախատեսվում է դարձննել 2040 դրամ` ներկայիս գործող 1100-ի փոխարեն: Որոշ սակագները մնացել են անփոփոխ:

Placeholder