ԱՎԱՐՏՎՈՒՄ Է ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԻՆ
Մշակույթ
12:30 14/07/2007

ԱՎԱՐՏՎՈՒՄ Է ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԻՆ

Այսօր տեղի կունենա Ֆրանսիայում Հայաստանի տարվա եզրափակիչ միջոցառումը: Նշենք, որ միջոցառումները մեկնարկել էին Հայաստանի անկախության օրը` անցած տարի սեպտեմբերի 21-ին և կավարտվեն այսօր` Բաստիլի գրավման օրը:
Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում տեղի են ունեցել բազմաթիվ միջոցառումներ` «Շառլ Ազնավուր և ընկերներ» համերգը, Լուվրում կազմակերպվել է «Հայաստանի գանձեր» ցուցահանդեսը:

Ֆրանսիացիները հնարավորություն են ունեցել տեսնել ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու նկարները, «Հայոց 12 մայրաքաղաքները» ցուցահանդեսը, իրականացվել է «Հայաստանի փոքրիկ դեսպան» ծրագիրը` Ֆրանսիա են մեկնել հայ դպրոցականներ:Հիշեցնենք, որ Ֆրանսիայի տարածքային բարեկարգման նախարար Քրիստիան Էստրոզին ավելի վաղ նշել էր, թե Ֆրանսիայում Հայաստանի տարին անցնում է մեծ հաջողությամբ: Ավելին` վերածվել է հայ ու ֆրանսիացի ժողովուրդների տոնահանդեսի:
Placeholder
ԱՎԱՐՏՎՈՒՄ Է ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԻՆ