Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Երեկ ավարտվեց պետական բուհերի ընդունելության քննություններին մասնակցելու դիմումների ընդունման ժամկետը: Ինչպես տեղեկացանք հանրապետական ընդունող հանձնաժողովից, այս պահին տվյալների ամփոփում դեռևս չի կատարվել: Թվերը կհրապարակվեն մինչև այսօրվա վերջը: Հիշեցնենք, որ ընդունելության քննությունները կմեկնարկեն հուլիսի 20-ին և կշարունակվեն մեկ ամիս: Քննությունների կազմակերպման և անցկացման նպատակով ԿԳ նախարարի հրամանով արդեն ձևավորվել է 17 հանձնաժողով: Մեկ շաբաթ առաջ նշանակվել են նաև հանձնաժողովների նախագահները: Հայոց լեզվի ընդունելության քննություններն արդեն ավարտված են: Այս տարվա դիմորդներն այն հանձնել են միասնական համակարգով:
Placeholder