ԱՄԵՆԱՄԵԾԸ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆ Է
Կրթություն, գիտություն
15:33 17/07/2007

ԱՄԵՆԱՄԵԾԸ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆ Է

Այս տարի պետական բարձրագուն ուսումնական հաստատությունների ընդունելության քննություններին մասնակցության հայտ է ներկայացրել 3686 դիմորդ: Առավել մեծ թվով` 1594 մարդ է դիմել Երևանից: Այս մասին մեր թղթակցի հետ զրույցում հայտնեց ԿԳՆ մամլո քարտուղար Լիլիթ Գալստյանը: Ամենաքիչ թվով դիմորդներ եղել են Վայոց Ձորի մարզից` 70 մարդ:
Դիմորդներն առաջին հայտով առավել շատ դիմել են ԵՊՀ, այնուհետ` Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան: Առավել քիչ թվով մարդ է առաջին հայտով դիմել Ագրարային համալսարան: Լ, Գալստյանի տեղեկացմամբ, հանրապետական ընդունող հանձնաժողովը երեկվա նիստում հաստատել է նաև առարկայական քննական հանձնաժողովների կազմը: Նշենք, որ ամենամեծը մաթեմատիկայի քննական հանձնաժողովն է, այն ունի 30 անդամ:

21 անդամից է բաղկացած ֆիզիկայի քննական հանձնաժողովը, ինչը պայմանավորված է հանգամանքով, որ այս տարի բժշկական դիմողների մեծ մասը նախընտրել է քննություն հանձնել ֆիզիկայից և ոչ թե քիմիայից: Ամենափոքր հանձնաժողովները 3 անդամից բաղկացած իտալերենի և իսպաներենի քննական հանձնաժողովներն են: Հանրապետական ընդունող հանձնաժողովը ընդունելության քննությունների մեկնարկի ժամ է սահմանել առավոտյան 08:00: Հաշվի առնելով, որ Երևանի փողոցներում շինարարական աշխատանքներ են ընթանում, ինչի պատճառով խցանումները դարձել են հաճախակի, հանրապետական ընդունող հանձնաժողովը դիմորդներին` հատկապես մարզերի, խորհուրդ է տալիս տնից ավելի վաղ դուրս գալ:
Placeholder
ԱՄԵՆԱՄԵԾԸ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆ Է