Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Զոհված ազատամարտիկների երեխաները ընդունելության քննություններից անցողիկ նվազագույն միավոր (8 բալ) ստանալու դեպքում կարող են ուսանել վճարովի համակարգում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց հանրապետական ընդունող հանձնաժողովի նախագահ, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Նա նաև տեղեկացրեց, որ կառավարության կամ հենց ԱԺ համապատասխան մշտական հանձնաժողովի կողմից խորհրդարան կներկայացվի մի օրինագիծ, որով նախատեսվում է առանց տարկետման իրավունքի սովորող ուսանողներին ևս ռոտացիոն համակարգից օգտվելու հնարավորություն ընձեռել:
Նախարարի խոսքով, այս տարի քննության արդյունքերի բողոքարկման կարգում որևէ փոփոխություն չի եղել:
Այս տարի ընդունելության քննությունները կավարտվեն 10 օր շուտ` օգոստոսի 10-ին: Սա պայմանավորված է այն բանով, որ հայոց լեզվի քննությունը դիմորդները հանձնել են միասնական համակարգով: Նախարարի խոսքով, մինչև օգոստոսի 20-ը կավարտվի նաև բողոքարկման գործընթացը և վերջնականապես պարզ կլինեն քննության արդյունքները: Լ. Մկրտչյանի հավաստմամբ, բոլոր դահլիճներում տեղադրված կլինեն տեսախցիկներ, բանավոր քննություն հանձնող դիմորդների պատասխանը ձայնային սարքավորումների միջոցով կլսեն նաև դրսում սպասող ծնողները: Ցանկության դեպքում քննություն հանձնողի հարազատները կարող են նաև այցելել դահլիճ ու հետևել քննության ընթացքին:
Ինչպես տեղեկացանք ԿԳՆ մամլո քատուղար Լիլիթ Գալստյանից, դիմորդները կարող են իրենց քննության արդյունքներին տեղեկանալ նաև նախարարության պաշտոնական կայքէջից` www.edu.am: Այստեղ տեղադրված է նաև կրթության, գիտության ոլորտի, նախարարության գործունեության վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև հաճախակի տրվող հարցերի պատասխանները:

Placeholder