ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼԵՎՍ ԳՐԱՎԻՉ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՉԷ
Կրթություն, գիտություն
13:22 18/07/2007

ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼԵՎՍ ԳՐԱՎԻՉ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՉԷ

Այս տարի բուհերի իրավագիտության, միջազգային հարաբերություններ ֆակուլտետների դիմորդների թիվը զգալիորեն նվազել է: Հանրապետական ընդունող հանձնաժողովի նախագահ, ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն այդ փաստը պայմանավորում է երկու հանգամանքով` աշխատաշուկայի հագեցվածությամբ և միասնական համարակգով հանձնած հայոց լեզվի քննությունների արդյունքերի միջին ցուցանիշի նվազմամբ: Փոխարենը ավելացել է ինֆորմատիկա, կիրառական մաթեմատիկա, էներգո և բնագիտական ֆակուլտետներ դիմողների քանակը: «Օրինակ այս տարի, ճարտարագիտական համալսարանի էներգոբլոկում նախորդ տարիների նման թափուր տեղեր չենք ունենա»,-ասաց նախարարը:

Հուլիսի 20-ից մինչև օգոստոսի 10-ը կանցկացվի 25719 քննություն: Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թոփչյանի հավաստմամբ, այս տարի զգալիորեն ավելացել են անգլերեն գրավոր և բանավոր քննությունների թիվը: Այսպիսով, այդ ընթացքում միջին հաշվով քիմիայից օրական կանցկացվի 104 քննություն, հայ ժող պատմությունից 100 քննություն, մաթեմաթիկայից` 335-340, ֆիզիկայից` 183:

Չնայած դիմումների թվով ԵՊՀ-ն կրկին առաջին տեղում է, սակայն Ռ. Թոփչյանը հավաստեց, որ նախորդ տարիների համեմատ այդ ցուցանիշը նվազել է, փոխարենը ավելացել է ճարտարաշինարարական, ճարտարագիտական, մանկավարժական համալսարաններ դիմողների թիվը: Երևանի պետական համալսարան դիմողների թվում շատ են Երևանի և Արարարատի մարզի բնակիչները: Ընդհանուր առմամբ երևանցի դիմորդների թիվը նվազել է, փոխարենը աճել է մարզերից Երևանում գործող բուհեր դիմողների թիվը:
Placeholder
ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼԵՎՍ ԳՐԱՎԻՉ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՉԷ