Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«ԱրմենՏել»-ի բջջային կապի բաժանորդները հերթական անգամ չեն կարողանում օգտվել ընկերության ծառայություններից: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ընկերության մամուլի քատուղար Հասմիկ Չութիլյանը հայտնեց, որ բջջային կապը դեպի ԼՂՀ չի գործում օպտիկամանրաթելային մալուխի վնասման պատճառով: «Երեկ երեկոյան Վայոց Ձորի մարզում` Վայք և Սիսիան քաղաքաների միջև ընկած հատվածում` Սարավան գյուղից ոչ հեռու հենապատ կառուցելիս շինարարները վնասել են օպտիկամանրաթելային մալուխը: Այժմ ընթանում են վերականգնողական աշխատանքներ»,-հայտնեց Հ. Չութիլյանը: Ընկերությունից հավաստեցին, որ բջջային կապի խափանումը ոչ մի կապ չունի բիլինգ համակարգի փորձարկման հետ և կապը կվերականգնվի մինչև այսօր ժամը 13:00-ն:
Հիշենենք, որ մեկ շաբաթ առաջ այս համակարգում կրկին խափանում էր եղել: Այդ ժամանակ, ինչպես հայտնեց ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բլիզնյուկը, պատճառը նոր բիլինգ համակարգի փորձարկումն էր, ինչին հին սարքավորումները չէին դիմացել: Բացի այդ, հունիսի 18-ին «Կենտրոն» հեռախոսակայանում տեղի էր ունեցել ծրագրային խախտում, ինչի արդյունքում խափանվել էր Երևանի կենտրոնական մասի մի քանի ԱՀԿ-ների աշխատանքը: Փրկարար ծառայությունն այդ օրը արտակարգի իրավիճակների մասին ահազանգելու համար տրամադրել էր վեցանիշ համարներ:

Placeholder