Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այսօր Հայաստանի բուհերում մեկնարկեցին ընդունելության քննությունները: ՀՊՃՀ-ում, որտեղ անցակացվում է մաթեմատիկա առարկայի քննությունը, ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց, որ ինքն արդեն այցելել է Երևանի պետական համալսարան, բժշկական համալսարան, ագրարային համալսարան և որևէ անհանգստացնող խնդրի չի հանդիպել: Նա նշեց, որ այսօր առաջացած միակ փոքրիկ խնդիրն այն է, որ բուհերում պետք է մեկական տեսախցիկ ավելացնել: Նախարարի խոսքով, առաջին օրվա համար բացակայությունները, նախորդ տարվա համեմատ ավելի քիչ են: Լ. Մկրտչյանը հայտնեց, որ եկող տարվանից մաթեմատիկա առարկայի քննությունը ևս անցկացվելու է միասնական համակարգով:
Նախարարը նշեց, որ դիմորդը կարող է բողոքարկել իր գնահատականը` ցուցակը կախելու պահից 24 ժամվա ընթացքում: Նա ընդգծեց, որ քննական հանձնաժողովները երկու օրվա ընթացքում ձևավորում են գնահատման չափանիշները և դրանից հետո մինչև քննությունների ավարտը այդ չափանիշները փոփոխության չեն ենթարկվում: Ըստ Լ. Մկրտչյանի, քննությունները կավարտվեն օգոստոսի 10-ին, այնուհետև շուրջ 5 օր լինելու է բողոքարկման շրջան, իսկ օգոստոսի 20-ին արդեն պարզ կդառնան քննությունների վերջնական արդյունքները: Նշենք, որ այս տարի կենտրոնացված համակարգով մայրաքաղաքի բուհերում քննություն կհանձնի շուրջ 13 հազար դիմորդ:

Placeholder