Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հատվածներ Hometel comunications ընկերության գործադիր տնօրեն Արայիկ Անտոնյանի հետ զրույցից
Hometel communications ընկերությունը ստեղծվել է Երևանում նորակառույց շենքերի հեռահաղորդակցության խնդիրներին լուծում տալու նպատակով: Նախապես ընկերությունը զբաղվել է նորակառույցների համար ցանցերի դիզայնով, դրանց ճարտարագիտական լուծումներ տալով, կառուցմամբ ու սպասարկմամբ: Հետագայում Hometel communications-ն ընդլայնել է գործունեության ոլորտը և սկսել է մատուցել ինտերնետ հասանելիության ծառայություններ` ոչ միայն նորակառույց շենքերում, այլև` Երևան քաղաքի ողջ տարածքում: Ներկայումս ընկերությունն օպտիկա-մանրաթելային մալուխային կապուղիներով իր սպառողներին է տրամադրում անսահմանափակ հնարավորության ինտերնետ հասանելիության ծառայություններ: Ենթակառուցվածքների թերզարգացվածության պայմաններում նախկինում ընկերությունը ծառայություններ մատուցելու ոլորտում դժվարություններ է ունեցել, սակայն ADC (Armenian datacom company) ընկերության կողմից Երևան քաղաքի տարածքում լայնաշերտ ցանցի ստեղծումը և դրա շահագործմանը ինտերնետ-պրովայդինգով զբաղվող ընկերություններին մասնակից դարձնելը էականորեն թեթևացրել են Hometel comunications-ի հոգսերը (մեր նախորդ հրապարակման մեջ արդեն տեղեկացրել ենք, որ ADC-ն անհատ սպառողներին չի սպասարկում, սակայն այդ նպատակով իր կապուղիները տրամադրում է այլ ընկերությունների):
Կապված ենթակառուցվածքների հետ` պետք է նշել, որ այսօրվա հնարավորությունները թույլ են տալիս բավարարել ցանկացած պահանջարկ: ADC-ի կողմից ստեղծված ցանցը հնարավորություն է տալիս ծառայություններ մատուցել Երևանի ցանկացած կետում: Ենթակառուցվածքների հետագա զարգացումը թելադրված է պահանջարկով: Դրանց ընդլայնման, զարգացման ու հզորացման համար տեխնիկական ոչ մի սահմանափակում չկա: Ներկայումս Hometel comunications ընկերությունը մշակում է նախագիծ, որի իրականացման համար ներդրումներ են կատարվում և որը մեկ խնդիր է հետապնդում` ինտերնետից օգտվելու հնարավորությունը դարձնել այնպես, որ այն լինի ոչ թե շռայլություն, այլև` կենցաղ: Այդ նպատակին հասնելու համար ընկերությունը ծրագրում է Երևանի ողջ տարածքում` յուրաքանչյուր շենքում, անկախ նրանից, այդ շենքում սպառող կա, թե` ոչ, ստեղծել ներքին ցանցեր: Ճիշտ այնպիսի լոկալ ցանցեր, որպիսիք արդեն կան, ասենք` հեռախոսագծերի, հոսանքի գծերի և ենթակառուցվածքների դեպքում:
Ծրագիրն այսօր մշակման փուլում է, և կոնկրետ թվեր ներկայացնելը դժվար է: Սակայն եթե որևէ խոչընդոտ չառաջանա, ապա նախատեսվում է այն ավարտին հասցնել առաջիկա 2-3 տարվա ընթացքում: Այս ծրագրի իրականացման գործում ընկերությունը կարևորում է այլ ընկերությունների հետ համագործակցության հնարավորությունը: Hometel communications-ում միանգամայն ճիշտ են համարում այն մոտեցումը, որ այդ ծրագրում պետք է ներգրավվեն տարբեր ընկերություններ, որոնք ունակ կլինեն համատեղ ուժերով իրագործելու այն: Նախագծի մշակումից հետո զարգացման որոշակի փուլում ընկերությունը պատրաստ է համագործակցել այլ պրովայդերների հետ:
Լավ կլիներ նաև, որպեսզի պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմիները, ինչպես նաև համատիրությունները ավելի լայնախոհ մոտենային այս խնդրի իրականացմանը և համագործակցության մեջ մտնեին պրովայդերների հետ: Ի վերջո, նման մի ցանցի ստեղծումը միանգամից նոր մի մակարդակի է հասցնելու հեռահաղորդակցման ոլորտը Հայաստանում: Այսօր շուկայում առկա մյուս խնդիրն առնչվում է գնային քաղաքականությանը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Panorama.am» թերթում:

Placeholder