Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կրթություն, գիտություն
16:27 30/07/2007
ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ
Այսօր Խ.Աբովյանի անվան մանկավարշական համալսարանում մեկնարկեցին հայագիտական առարկաների սփյուռքահայ մանկավարժների համար վերապատրաստման մեկամսյա դասընթացները: Դրանք կշարունակվեն մինչև օգոստոսի 25-ը: Այս տարի կվերապատրաստվեն 12 պետություններում գործող հայկական վարժարաններում, դպրոցներում, մանկապարտեզներում հայագիտական առարկաներ դասավանդող 40 ուսուցիչները: Մասնակցության հայտ ներկայացրած 64 ուսուցիչներից առայժմ 40-ն են ժամանել Հայաստան: Առավել մեծ թվով հայտեր ստացվել են Սիրիայի կրթօջախներում դասավանդողներից:
ԿԳՆ նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ այս միջոցառումն արդեն ավանդույթ է դարձել, դրա նպատակն է նպաստել ընդհանուր համահայկական կրթական դաշտի ձևավորմանը, հստակացնել հայագիտական առարկանների ուղղվածությունը, ընդհանուր չափանիշները և խնդիրները: Նախարարի խոսքով, այս նախաձեռնությունը վայելում է պետական և հոգևոր իշխանությունների հովանավորությունը: Այս ծրագրի զարգացման և ընդլայնման համար նախատեսվել է պետբյուջեից տարեկան հատկացնել 100-200 մլն դրամ:
Նշենք, որ սփյուռքահայ ուսիչների համար վերապատրաստման դասընթացներ կազմակերպվում են 2000 թվականից: Մինչ այսօր դրանց մասնակցել է 260 ուսուցիչ 120 դպրոցից: «Վերապատրաստումները մերձեցնում են հայոց լեզվի դասական, արևմտահայ և արևելահայ ուղղագրություները: Մենք փորձելու են մանկավարժական համալսարանում ուժեղացնել և մեծացնել արևմտահայերենի ուսուցման ամբիոնը, որովհետև Հայաստանը աշխարհում պետք է դառնա հայագիտության կենտրոն: Իսկ արևմտահայերենի մշակումը, զարգացումը, արևմտահայ հենքերի ամրապնդումը հայագիտության առաջնահերթ խնդիրներից է»,- հավելեց նախարարը:
Դասընթացների մասնակիցներին կտրվեն վկայագրեր, ինչպես նաև ուսումնամեթոդական գրականություն, դասագրքեր և այլ նյութեր: Մասնակիցների համար նախատեսվում են նաև հանդիպումներ, ճանաչողական-ուսուցողական շրջայցեր ու մշակութային ծրագրեր:

Placeholder