Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
2008-2010 թթ վերանորոգման աշխատանքների շրջանակում քաղաքային իշխանությունները մտադիր են մայրաքաղաքի կրթական և նախակրթական բոլոր հաստատություններն ապահովվել կաթսայատներով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց քաղաքապետարանի կրթության բաժնի պետ Օնիկ Վաթյանը: Նրա խոսքով, մինչև այս տարվա վերջ արդեն 99 դպորց կունենա կաթսայատուն: 2008-ին կաթսայատան միջոցով կջեռուցվեն 45 դպրոց և 15 նախակրթական հաստատություն: 2009-2010 թթ ընթացքում ծրագրի իրականացումը կշարունակվի հանրապետական նշանակության դպրոցներում:
«Եվս մեկ տարի, և մեր բոլոր դպրոցներն ու մանկապարտեզները ապահովված կլինեն կաթսայատներով»,-վստահեցրեց բաժնի պետը: Նշենք, որ Երևանում գործում է քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող մոտ 200 դպրոց: Օ. Վաթյանը նաև տեղեկացրեց, որ այս տարվա ընթացքում կվերանորոգվի մոտ 70 դպրոց: Նրա խոսքով, վերանորոգման աշխատանքների ծրագրում ընդգրկված է 44 դպրոց: Այդ նպատակի համար պետբյուջեից կտրամադրվի 3.7 մլրդ դրամ: Քաղաքապետարանի ներդրումները կազմում են 400 մլն դրամ:
Կրթական 59 հաստատություններում վերանորոգման աշխատանքներն արդեն սկսվել են: Օ. Վաթյանը վստահեցրեց, որ այդ աշխատանքների իրականացման համար ծնողներից լրացուցիչ գումարներ չեն հավաքում: «Եթե ինչ-որ բան էլ արվում է, ապա զուտ բարեգործական սկզբունքով»,-նշեց Վաթյանը:

Placeholder