45 ՎԱՐՈՐԴ ԾԽԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ
Իրավունք
12:58 06/08/2007

45 ՎԱՐՈՐԴ ԾԽԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

Երթուղային տաքսու 45 վարորդ ծխելու պատճառով այս տարի հեռացվել է աշխատանքից: Քաղաքապետարանի հայտարարած 39-16-53 թեժ գծով վարորդների ծխելու վերաբերյալ քաղաքացիներից մոտ 350 ահազանգ է ստացվել: Բոլոր վարորդներն էլ պատժվել են: Նման տվյալներ այսօրվա ճեպազրույցում հրապարակեց «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրեն Կարեն Եդիգարյանը:

Նրա խոսքով, ղեկին նստած ծխելու համար ազատված վարորդները նույն ոլորտում չեն կարող աշխատանքի անցնել: Հիշեցնենք, որ առաջին անգամ ղեկին նստած ծխելու համար վարորդները նախազգուշացում են ստանում, ապա տուգանվում են 25 հազար դրամի չափով, իսկ երրորդ անգամ` ազատվում են աշխատանքից:

Պետավտոտեսչության հետ քաղաքային իշխանությունների համագործակցությունը «Երևանտրանս»-ի ղեկավարը բավարար գնահատեց: «Օրական 3-4 կարգապահական խումբ է մայրաքաղաքում պտտվում»,-ասաց նա, հավելելով, որ այդ խմբերի կողմից օրական կազմվում է 40-50 արձանագրություն:
Placeholder
45 ՎԱՐՈՐԴ ԾԽԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ