Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Համաձայն Գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության և անասնաբուժական տեսչության տվյալների այս տարվա ապրիլ-հուլիս ամիսների ընթացքում 500 տեսչական ստուգումներից միայն 6-ի դեպքում խախտում չի գրանցվել:
Հայտնաբերվել է 400 ժամկետանց սննդամթերքի վաճառք, ջերմաստիճանային պայմանների խախտման 300 դեպք, առանց համապատասխան փաստաթղթերի սննդամթերքի վաճառքի 200 դեպք: «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ նախագահ Աբգար Եղոյանի խոսքով, կազմակերպության կողմից իրականցված մոնիտորինգի արդյունքում հայտնաբերվել են տարբեր տիպի ավելի քան 400 խախտումներ: «Մեր դիտարկումները ցույց տվեցին, որ փողոցային առևտրի ծավալները դեռ չեն պակասել: Նույնիսկ պաշտոնապես արգելվելուց հետո քաղաքում հանդիպում են փափուկ պաղպաղակի և և զովացուցիչ ըմպելիքների շարժական սարքերով վաճառքի բազում դեպքեր»,- նշեց ՀԿ նախագահը: Ա. Եղոյանի հավաստմամբ, բացի նրանից, որ դրանք վաճառվում են առանց համապատասխան սանիտարական, ջերմաստիճանայի պայմանների, նաև հայտնի չէ դրանց բաղադրությունն ու արտադրության պայմանները:
«Վերջին երկու ամիսների ընթացքում գրանցվել է երկու խոշոր սննդային թունավորման դեպք: Արդյունքում 28 տուժող է եղել Աշտարակում և 5 տուժող Երևանում»,- ասաց Հկ նախագահը:
Նրա խոսքով, Առողջապահության համաշխարհային ասոցիացիայի տվյալներով տարեկան սննդային թունավորման հետևանքով տուժում է 1,5 մլրդ մարդ, որից 3 մլն-ը երեխաներ են: Նշենք, որ ՀԿ-ն մշակել է «Վտանգավոր սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր նյութերի և վտանգավոր սննդային հավելումների օգտահանման և ոչնչացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ , որն ընդունվել է 2007 թվականի հուլիսի 12-ին: Ա. Եղոյանի խոսքով, վտանգավոր սննդամթերքի ոչնչացումը պետք է իրականացվի ապրանքը տնօրինողի ֆինանսական միջոցներով: ՀԿ նախագահը վստահ է, որ միայն պատժամիջոցներով հնարավոր չէ խուսափել խնդրից:
«Մեր ՀԿ-ն խնդրի լուծման համար կարևորում է հասարակության իրազեկումը: Սպառողների, ինչպես նաև վաճառաողների համար տպագրվել են բուկլետներ և գրքույկներ, որտեղ նշված են սպառողների իրավունքներն և առևտուր կատարող կազմակերպության պարտավորությունները»,- եզրափակեց Ա. Եղոյանը:

Placeholder