ՈՉ ՄԻ ԴԻՄՈՐԴ ՉԻ՞ ԻՄԱՑԵԼ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՐԱԶԱՆՑ
Կրթություն, գիտություն
16:35 09/08/2007

ՈՉ ՄԻ ԴԻՄՈՐԴ ՉԻ՞ ԻՄԱՑԵԼ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՐԱԶԱՆՑ

Վաղը կավարտվեն ընդունելության քննությունները: Կրթության և գիտության նախարարության օգոստոսի 8-ի տվյալներով ընդունելության քննություններին մասնակցել է 22792 դիմորդ:

Նրանցից 18-20 միավոր ստացել են 4545-ը, անբավարար է ստացել 3608 դիմորդ: Ութ միավորը չեն հաղթահարել առավելագույնը մաթեմատիկա` 1545, ֆիզիկա` 557 և հայ ժողովրդի պատմություն` 345 առարկաներից:

Առավելագույն 20 միավոր ստացել են 493 դիմորդ, որոնցից 300-ը` անգլերեն գրավոր քննությունից: 20 միավոր չի գրանցվել ֆիզիկա, մաթեմատիկա, քիմիա, կենսաբանություն, հայոց լեզու բանավոր, հայ գրականություն բանավոր, ստեղծագործական մրցույթ, ընդհանուր պատմություն և հայ ժողովրդի պատմություն քննություններից:

Համաձայն ԿԳՆ տվյալների քնույթունները գանգատարկել են 1396 դիմորդ, որոնցից 290-ի միավորը բարձրացվել է, 3 դեպքում իջեցվել, իսկ 1103-ը մնացել է անփոփոխ: Քննությանը չեն ներկայացել 1751 դիմորդ, ընդհատման 27, իսկ նոր օրվա նշանակման 653 դեպք է գրացվել: Բացակայությունները գերակշռում են ֆիզիկա` 429, մաթեմատիկա`289 և հայ ժողովրդի պատմություն`213 առարկաներից:
Placeholder
ՈՉ ՄԻ ԴԻՄՈՐԴ ՉԻ՞ ԻՄԱՑԵԼ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՐԱԶԱՆՑ