170 ՄԼՆ`ՍՐՏԻ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Առողջություն
15:29 09/08/2007

170 ՄԼՆ`ՍՐՏԻ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

ՀՀ կառավարությունը առաջին անգամ 170 մլն դրամ է տրամադրել սրտանոթային խնդիրներ ունեցող հիվանդների վիրահատությունը կատարելու համար: Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ ՀՀ առողջապահության նախարարության լրատվության վարչության պատասխանատու Ռուսլանա Գևորգյանից:

Նրա խոսքով, հիշյալ գումարով վիրահատվել կարող են մոտ 110 հիվանդ: Անվճար վիրահատության հնարավորություն կստանան միայն սոցիալապես անապահով ընտանիքնեը, որոնք օգտվում են փարոսի նպաստներից և ունեն անապահովության մինչև 36 բալային միավոր:

Ինչպես տեղեկացրեց, Ռ. Գևորգյանը այս արտոնությունից օգտվելու համար պետք է ներկայացնել համապատասխան փաստաթղթեր, ինչպես նաև դիմում, որոնց համաձայն էլ ամենաանապահով և կարիքավոր հիվանդները կընդգրկվեն պետպատվերի շրջանակում:
Placeholder
170 ՄԼՆ`ՍՐՏԻ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ