Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այսօր Հանքավանում մեկնարկեց «Ամառային ճամբար 2007» ուսանողական ֆորումը: Վերջինիս շրջանակներում անց են կացվելու սեմինար-քննարկումներ երիտասարդներին հուզող հարցերի շուրջ, ինչպես նաև դասախոսություններ ուսանողությանը հուզող հասարակական խնդիրների վերաբերյալ:
«Ամառային ճամբար 2007»-ին մասնակցում են շուրջ 200 երիտասարդներ` Հոլանդիայից, Իսպանիայից, Թուրքիայից, Վրաստանից, Ուկրաինայից և այլ երկրներից, որոնք ներկայացնում են միջազգային և տեղական ուսանողական կառույցները: Ֆորումը կազմակերպել է Հայաստանի պետական Ճարտարապետական համալսարանի ուսանողական խորհուրդը: Խորհրդի նախագահ Հայկ Ամարազյանի խոսքով, ճամբարի մասնակիցներն այլազգիներ են, որոնք երիտասարդության հարցերի և ուսանողական աշխատանքների կազմակերպման մեծ փորձ ունեն: Նրա հավաստմամբ, ֆորումը փորձի փոխանակման հնարավորություն կտա, ինչպես նաև կնպաստի հայ ուսանողների կապերի ընդլայնմանը:

Placeholder