Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կրթություն, գիտություն
12:43 13/08/2007
ՕԳՈՍՏՈՍԻ 17-ԻՑ ՀԵՏՈ ԿՀՐԱՊԱՐԱԿՎԵՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐ ԸՆԴՈՒՆՎԱԾՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ
Ընդունելության քննություններն արդեն անցյալում են: Օգոստոսի 15-ին կհրապարկվեն գնահատականների կրկնակի գանգատարկման վերջնական արդյունքները, իսկ ավելի ուշ` օգոստոսի 17-ից հետո պարզ կդառանան պետական բուհեր ընդունվածների անունները: Այս մասին մեր թղթակցի հետ զրույցում հայտնեց կրթության և գիտության նախարարության մամուլի քարտուղար Լիլիթ Գալստյանը:
Ամփոփելով օգոստոսի 10-ին ավարտված ընդունելության քննությունների արդյունքները, նշենք, որ այս տարի քննություններին մասնակցել է 24423 դիմորդ: Նրանցից 4801-ն է 19-20 միավոր ստացել, իսկ 3963 դիմորդի չի հաջողվել հաղթահարել 8 միավորի շեմը: Այսպիսով, այս տարվա ընդունելության քննությունների ընթացքում դիմորդները չեն կարողացել 20 միավոր վաստակել ֆիզիկայի, քիմիայի, հայոց լեզվի (բանավոր), ստեղծագործական մրցույթ, ընդհանուր պատմություն, կենսաբանություն, գերմաներեն (բանավոր) առարկաների քննություններից: Ընդամենը երկուական 20 միավոր է գրանցվել մաթեմատիկայի և պարսկերենի քննություններից:

Placeholder