ԿԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵՐԵՎԱՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ
Կրթություն, գիտություն
11:07 14/08/2007

ԿԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵՐԵՎԱՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ

Աշխարհի 11 երկրից ժամանած 30 հայ ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ նախօրեին ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանի կրթական բարեփոխումների ընթացքը։ Հիշեցնենք, որ նրանք Երևան են ժամանել ամենամյա վերապատրաստման դասընթացներին մասնակցելու նպատակով:

Ինչպես տեղեկացանք նախարարության պաշտոնական կայքէջից, հանդիպման ընթացքում նախարարը մտահոգություն է հայտնել հայկական կրթօջախներում աշակերտների նվազման վերաբերյալ: Նա կարևորել է այն ազգանվեր առաքելությունը, որը ողջ դժվարությամբ իրենց ուսերին կրում են արտերկրում դասավանդող մանկավարժները։

Հանդիպման ժամանակ սփյուռքահայ ուսուցիչները ևս ներկայացրել են իրենց մտահոգող հարցերը և առաջարկություններ արել ուսումնական գործընթացի կազմակերպման տարբեր փուլերի վերաբերյալ։ Մասնավորապես, նրանց հետաքրքրել է հայերենը որպես օտար լեզու ուսուցանելու, դասագրքեր եւ ուսումնական նյութեր տրամադրելու, որոշ երկրների բուհերում հայագիտական ամբիոններ հիմնելու և ՀՀ պետական բյուջեի միջոցներից դրանց աջակցելու հնարավորությանը վերաբերող հարցեր։

Նրանք խոսել են նաև Սփյուռքի համար, ըստ առանձին գաղթօջախների պահանջների, մանկավարժական մասնագիտական կադրեր պատրաստելու, ինչպես նաև արտերկրում բնակվող հայ դպրոցականների՝ Հայաստան այցելություններ կազմակերպելու հնարավորություններն ընդլայնելու անհրաժեշտության մասին։

Placeholder
ԿԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵՐԵՎԱՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ