ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Է ԵՐԻՏԱՍԱՐԴ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ
Կրթություն, գիտություն
11:52 14/08/2007

ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Է ԵՐԻՏԱՍԱՐԴ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ

Ամերիկյան խորհուրդների երևանյան գրասենյակը կազմակերպում է մրցույթ՝ երիտասարդ դասախոսների վերապատրաստման ծրագրի շրջանակներում: Ինչպես տեղեկացանք կրթության և գիտության նախարարությունից, ծրագրի նպատակն է հնարավորություն ընձեռել Հայաստանի, ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրների բուհերի դասախոսներին վերապատրաստվելու հումանիտար և հասարակական գիտությունների ասպարեզում: Մրցույթին մասնակցելու հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը օգոստոսի 24-ն է։

Նշենք, որ յուրաքանչյուր մասնակից 2008թ. հունվարից մինչև մայիսի վերջը անցկացնում է ԱՄՆ-ում: Ամերիկյան խորհուրդները ծրագրի մասնակիցներին տեղավորում է ԱՄՆ-ի հյուրընկալող համալսարաններում, ինչպես նաև աջակցում է նրանց ԱՄՆ-ում գտնվելու ամբողջ ընթացքում: Ծրագիրը տրամադրում է ճանապարհածախս, առողջության ապահովագրում, կրթաթոշակ (ապրելավարձ, առօրյա ծախսեր և այլն), միջոցներ մասնագիտական նյութերի և վերապատրաստման համար:

Placeholder
ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Է ԵՐԻՏԱՍԱՐԴ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ