Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Առաջին անգամ Երևանում սեպտեմբերի 7-10 կանցկացվի 5-րդ «IEEE EWDTS 2007- Արևելք-Արևմուտք նախագծում և թեստ սիմպոզիումը»: Ինչպես հայտնեցին «Սինոփսիս Արմենիա» ընկերության լրատվական բաժնից, սիմպոզիումի աշխատանքներին կմասնակցեն 25 երկրների 125 մասնագետներ: Նրանք կներկայացնեն ոլորտի նորագույն ձեռքբերումները, կքննարկեն հետագա զարգացումները: Ներկայացված է 151 զեկույց, ինչպես նաև համաշխարհային առաջատար ընկերություններից հրավիրված են 24 խոսնակներ:
Նշենք, որ սիմպոզիումն ունի 5 տարվա պատմություն: Նախորդ տարիներին այն անց է կացվել Յալթա (2 անգամ), Օդեսա և Սոչի քաղաքներում: Սիմպոզիումի հիմնական նպատակը էլեկտրոնային սխեմաների և համակարգերի նախագծման, նախագծման ավտոմատացման, ինչպես նաև թեստավորման ոլորտում Արևելյան և Արևմտյան Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և աշխարհի այլ կողմերի մասնագետների և գիտնականների միջև փորձի փոխանակումն է: Այն նախատեսված է հատկապես Սև ծովի ավազանի և Կենտրոնական Ասիայի երկրներից և Նորագույն Անկախ Նահանգներից (NIS) մասնակիցների ներգրավման համար:
Սիմպոզիումի հովանավորներն են IEEE Computer Society Test Technology Technical Council (TTTC) կազմակերպությունը, էլեկտրոնային նախագծման ավտոմատացման, ինչպես նաև ՏՏ ոլորտի համաշխարհային առաջատար մի շարք ընկերություններ:

Placeholder