Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Վաղը Երևանում տեղի կունենա տեղեկատվական տեխնոլոգիաների առաջին ակումբի պաշտոնական բացումը: Ակումբի ստեղծումը նախաձեռնել է ՏՏ ձեռնարկությունների միությունը: «Առկա» գործակալությունը, վկայակոչելով միության նախագահ Արիկ Շահումյանին, հաղորդում է, որ ակումբ կարող են այցելել ՏՏ ոլորտի հետ առնչություն ունեցող և այդ բնագավառի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերող բոլոր ցանկացողները:
Ա. Շահումյանի խոսքով, ակումբի ստեղծման հիմնական նպատակը ուսանողների համար ՏՏ հաղորդակցության ստեղծումն է, նրանց հավաքներ, մտքերի փոխանակում, քննարկումներ կազմակերպելու հնարավորություն տալը: Նախատեսվում է, որ ակումբում յուրաքանչյուր ամիս կկազմակերպվի քննարկում այս ոլորտում գործող ձեռնարկությունների ներկայացուցիչների և արտասահմանցի մասնագետների մասնակցությամբ:

Placeholder