ՄԱԼԱՐԻԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է ՎԵՐԱՑՆԵԼՈՒ
Առողջություն
16:11 15/08/2007

ՄԱԼԱՐԻԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է ՎԵՐԱՑՆԵԼՈՒ

Մինչև 2010 թվականը Հայաստանում մալարիա հիվանդությունը ոչնչացվելու է: Այս մասին Հայինֆոյին է հայտնել Ինֆեկցիոն և վարակիչ հիվանդությունների տեսչության պետ Լիլիթ Ավետիսյանը: Նրա խոսքով, Հայաստանը աշխարհում առաջին երկիրն է, որ նպատակ է դրել վերացնելու մալարիա հիվանդությունը: Լ.Ավետիսյանի խոսքով, հայաստանյան մասնագետները ուսումնասիրել են հիվանդության զարգացման դինամիկան վերջին 105 տարիների ընթացքում, քանի որ սա այն հիվանդությունների շարքին է պատկանում, որոնք պետք է դիտարկել 100 տարվա կտրվածքով: Նրա հավաստմամբ, այս ուսումնասիրությունները դրական արդյունքերի միտում են ցույց տալիս:

Հայաստանում մալարիայով ամենամեծ բռնկումը եղել է 1920-ական թվականներին, երբ մահացել է 100 հազար մարդ: Ինչպես տեղեկացրեց Լ. Ավետիսյանը, այս հիվանդությունը վերջնականապես վերացվել էր 1983 թվին, սակայն 2005-ին նորից հիվանդության 7 դեպք գրանցվեց:

2006 թվականին կառավարությունը որոշել է մալարիայի դեմ պայքար ծավալել, որի արդյուքում, ինչպես նշեց տեսչության պետը, հիվանդությունը կարելի է կանխարգելել և վերացնել առաջիկա 3-4 տարիների ընթացքում:

Նշենք, որ ամեն տարի աշխարհում 300-500 միլիոն մարդ հիվանդանում է մալարիայով, որից 1.3 միլիոնը մահանում է:
Placeholder
ՄԱԼԱՐԻԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է ՎԵՐԱՑՆԵԼՈՒ