Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այսօր Երևանում մեկնարկեց եվրոպական և ազգային աստղագիտական միությունների միացյալ JENAM-2007-ը գիտաժողովը: Ինչպես տեղեկացնում է Հայկական աստղագիտական ընկերության փոխնախագահ Արեգ Միքայելյանը, այս միջոցառումը Հայաստանում դեռ նախադեպ չի ունեցել: «Նովոստի Արմենիա» գործակալության համաձայն, համաժողովին մասնակցում են ավելի քանի 300 գիտնականներ` աշխարհի 37 երկրներից, որոնց թվում են ԱՄՆ-ը, Կանադան, Ճապոնիան, Բրազիլիան, Հնդկաստանը և այլ երկրներ: Կազմկոմիտեի անդամ Ա. Միքայելյանի խոսքով, այս միջոցառումը պետք է որ խթանի աստղաֆիզիկայի ոլորտը, ինչպես նաև կընդլայնվեն երիտասարդ գիտնականների կապերը, գիտական աշխարհի ուշադրությունը կգրավի դեպի Հայաստան: «Մեր անկայուն տիեզերք» կարգախոսով գիտաժողովի ընթացքում կկազմակերպվեն վեց լիագումար նիստեր և ութ գիտաժողովներ աստղագիտական ամենարդի խնդիրների շուրջ:
Նշենք, որ JENAM-2007-ը կշարունակվի մինչև օգոստոսի 25-ը:
Նշենք, որ JENAM-2007-ը կշարունակվի մինչև օգոստոսի 25-ը:
Placeholder