Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Օգոստոսի 19-ի առավոտյան, Աշտարակում, կյանքի 93-րդ տարում վախճանվել է հանրապետության ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր, պետական մրցանակի դափնեկիր Էդվարդ ԻՍԱԲԵԿՅԱՆԸ:
Էդվարդ Հմայակի Իսաբեկյանը ծնել Է 1914 թվականին, Իգդիրում: Ավարտել է Երևանի Գեղարդ տեխնիկումը (1931), Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիան (1941): 1945-2000-ին դասավանդել է Երեւանի Գեղարվեստաթատերական ինստիտուտում (1963-ից` պրոֆեսոր):
1967-86-թվականներին եղել է Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն: Հայրենական պատերազմի (1941-45) տարիներին ստեղծել է ժողովրդի հերոսական եւ հայոց ազգային-ազատագրական պայքարը պատկերող կտավներ («Մարտ քաղաքի համար», 1942, «Դավիթ Բեկ» 1945, «Տանյա», 1946): Իսաբեկյանի բնապատկերների թեմատիկ առանցքը Հայաստանի բնության, հնադարյան բերդերի ու տաճարների էպիկական նկարագիրն է «Տաթեւի ձորում», 1959, «Խնձորեսկ», 1962,«ՙԱրաքսի ափին», 1980, ՀԱՊ): Դրամատիկ լարվածությամբ է բնորոշվում «Արտավազդի մահը» (1966), «Արտավազդ և Կլեոպատրա» (1981) և այդ այդ շարքի մյուս գործերը:
Նա նաև «Իգդիր» վեպի հեղինակն է:

Placeholder