Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կրթություն, գիտություն
11:13 20/08/2007
«Ս.ՍԱՀԱԿ-Ս.ՄԵՍՐՈՊ» ՇՔԱՆՇԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Օգոստոսի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն «Ս. Սահակ-Ս. Մեսրոպ» շքանշան է հանձնել Հայաստանի Ամերիկյան Համալսարանի նախագահ դոկտոր Հարություն Արմենյանին` գիտամանկավարժական և հասարակական բեղուն գործունեության համար:
Հարություն Արմենյանին տրված հայրապետական կոնդակում, մասնավորապես ասված է. «Տասնամյակներ շարունակ Դուք անխոնջ նվիրումով ծառայել եք առողջապահության բնագավառում` բազում պատասխանատու պաշտոններ հանձն առնելով Լիբանանի, Հայաստանի, Օմանի, Գերմանիայի, Իրաքի և այլ երկրների բժշկական հաստատություններում ու կրթօջախներում: Բազում անգամներ մենք առիթ ունեցել ենք նաև դրսևորված տեսնել Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ Ձեր սերն ու անխախտ հավատարմությունը, որ կրում եք Ձեր հոգում` իբրև արժանի զավակ լիբանանահայ համայնքի»:

Placeholder