ԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏ. ԱՌԱՆՑ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ
Կրթություն, գիտություն
13:26 20/08/2007

ԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏ. ԱՌԱՆՑ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ

Դպրոցական արտահագուստի, դրա առիթով հերթական «կամավոր փողհավաքման» մասին զանգերի հետ կապված, Panorama.am-ը զրուցեց Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետի տեղակալ Արմինե Վարդանյանի հետ:

«Ոչ մի համազգեստ»,- շեշտեց նա, ընդգծելով, որ այս հրահանգը Կրթության վարչությունից է:

«Նման որոշում, կապված համազգեստների հետ չի ընդունվել կրթական ոչ մի օղակում: Այս ամենը կարելի է համարել ծնողներ ու դպրոցների տնօրենների կամավորության արդյունք»,-համոզված է Ա. Վարդանյանը:

Նույնիսկ միասնական արտահագուստի մասին որևէ որոշման բացակայության պարագայում, Կրթության վարչության պետի տեղակալը գտնում է ցանկալի, որ աշակերտները դպրոց հաճախեն ավանդական` սպիտակ վերնաշապիկով և մուգ երանգի տաբաթով կամ կիսաշրջազգեստով:

Ինչ վերաբերվում է ահազանգերին, պարզվում է կրթության վարչությունը ևս ստացել է այս թեմայով բողոքներ, բայց «ամեն բան հարթվել է»: 

Panorama.am-ի զրուցակիցը նաև ավելացրեց, որ նման նախաձեռնությունները գումարի հետ են կապված և քաղաքապետարանն ու կրթության վարչությունը համազգեստների ընտրության հնարավորությունը թողել է ծնողների հայեցողությանն ու ազատ ընտրությանը:

Անհասկանալի է թերևս, թե ինչ լուծում կտան տեղերում, եթե ծնողների մի մասը չկարողանա կամ չուզենա միանալ «կամավորների բանակին»: Ի դեպ, հիշեցնենք, որ ըստ «Սարգիս Տխրունի» միության հայտարարության, թիվ 151 դպրոցի տնօրենը յուրաքանչյուր երեխայից 15 հազարական դրամ էր հավաքել աշակերտական արտահագուստ կարելու համար:

Panorama.am
Placeholder
ԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏ. ԱՌԱՆՑ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ