ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԲԱՐԵՄԱՂԹԵԼ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՎԻԵՆՆԱՅԻ ԽՄԲԻՆ
Մշակույթ
13:39 22/08/2007

ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԲԱՐԵՄԱՂԹԵԼ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՎԻԵՆՆԱՅԻ ԽՄԲԻՆ

Այսօր Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ընդունել է 4-րդ Համահայկական խաղերի առիթով Վիեննայից ժամանած շուրջ վաթսուն երիտասարդների: Ինչպես հաղորդում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից, ուրախություն հայտնելով Վիեննայի համայնքի ներկայացուցիչներին տեսնելու առիթով` Գարեգին Բ-ն իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է փոխանցել խմբի անդամներին: Նա վերհիշել է Վիեննայում իր ուսումնառության և հոգևոր ծառայության տարիները և ընդգծել Եկեղեցու կարևոր դերակատարությունը համայնքային կյանքից ներս:

«Սիրեցե'ք ձեր Եկեղեցին, Հայոց Եկեղեցուն փարված եղե'ք, ապրե'ք Եկեղեցիով: Այս Եկեղեցին երաշխիքն է ձեր հարատևության, ազգային գոյության»,- ասել է Ամենայն Հայոց կաթողիկոսը` հորդորելով երիտասարդներին հավատարիմ մնալ մեր ազգային-հոգևոր արժեքներին, հայոց լեզվին և հավատին:
Placeholder
ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԲԱՐԵՄԱՂԹԵԼ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՎԻԵՆՆԱՅԻ ԽՄԲԻՆ