ՎԵՀԱՓԱՌՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ
Մշակույթ
18:50 23/08/2007

ՎԵՀԱՓԱՌՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից հաղորդում են, որ այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ընդունել է 4-րդ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամներին, որոնց առաջնորդել են Հայաստանի Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Սամվել Խաչատրյանն ու կոմիտեի փոխնախագահ Ռոլանդ Շառոյանը:

Նորին Սրբությունն իր օրհնությունն ու գնահատանքն է բերել կոմիտեի անդամներին Հայրենիքին և ազգին իրենց ազնիվ հանձնառության և ծառայության համար: Վեհափառ Հայրապետը կարևորել է նաև համահայկական խաղերի կազմակերպման նախաձեռնությունը, որով աշխարհասփյուռ հայորդիները կարողանում են այցելել հայրենիք, ճանաչել այն և կապվել իրենց հայրերի երկրին: «Հայրենիքի ճանաչողությամբ է, որ պիտի կարողանան ապրել Սփյուռքում, պահպանել իրենց ազգային ինքնությունը»,- նշել է Վեհափառ Հայրապետը` հաստատելով, որ նման միջոցառումները երիտասարդներին կապում են Հայաստանի հետ, նրանց մեջ ամրապնդում են հավատն ու ազգային գիտակցությունը:

Նույն օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Նորին Սրբությունն ընդունել է 4-րդ Համահայկական խաղերի առիթով Հայաստան ժամանած Բուլղարիայի խմբին, որը գլխավորում է Բյուզանդ Կասաբյանը:
Placeholder
ՎԵՀԱՓԱՌՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ