ՕՁԵՐԸ ԳԼՈՒԽ ԵՆ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ. 48 ԴԵՊՔ
Առողջություն
13:47 24/08/2007

ՕՁԵՐԸ ԳԼՈՒԽ ԵՆ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ. 48 ԴԵՊՔ

Այսօր օձի խայթոցով Աշտարակ քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղի բնակիչ 21-ամյա Գ. Վարդանյանը: Ինչպես տեղեկացնում են բժիշկները, այժմ նրա վիճակը բավարար է: Առողջապահության նախարարի մամուլի խորհրդական Ռուսլանա Գեվորգյանը Panorama. am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ այս տարի մինչև օգոստոսի 10-ը մեր հանրապետությունում գրանցվել է օձի խայթոցի 48 դեպք: Նկատենք, որ նախորդ տարի հանրապետությունում օձի խայթոցի դեպքերը կազմել են 74:

Ռ. Գևորգյանի խոսքերով, հիմնականում օդի բարձր ջերմաստիճան ունեցող մարզերում են օձերի խայթոցով դեպքերը շատ: Մեր զրուցակիցը նաև վստահեցրեց, թե մարզերի առողջապահական բոլոր հիմնարկները կուտակել են հակագյուրզինի համապատասխան պաշար` դիմակայելու խայթոցներին:

Նշենք, որ հակագյուրզինի մեկ սրվակն արժե 50 հազար դրամ, իսկ բուժման ողջ կուրսը` 78 հազար դրամ, որը, ինչպես նշեց առողջապահության նախարարի խորհրդականը, հոգում է պետությունը:
Placeholder
ՕՁԵՐԸ ԳԼՈՒԽ ԵՆ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ. 48 ԴԵՊՔ