ԿՊՉՈՒՆ SMS. ԿԱՄ ՍՏԱՑԻՐ ԱՅՆ ԻՆՉ ՏԱԼԻՍ ԵՆՔ, ԿԱՄ...
Իրավունք
12:39 24/08/2007

ԿՊՉՈՒՆ SMS. ԿԱՄ ՍՏԱՑԻՐ ԱՅՆ ԻՆՉ ՏԱԼԻՍ ԵՆՔ, ԿԱՄ...

Վերջին շրջանում բազմաթիվ են դեպքերը, երբ Հայաստանում գործող բջջային ծառայություններ մատուցող ընկերությունների բաժանորդները գովազդային տարբեր տիպի պարունակությամբ հաղորդագրություններ են ստանում: Թե որքանով է դա ոտնահարում սպառողների իրավունքները փորձեցինք պարզել «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ նախագահ Աբգար Եղոյանից:

«Դա միանշանակորեն սպառողի իրավունքի ոտնահարում է, քանի որ բաժանորդը պետք է պայմանագրով իր համաձայնությունը տա, որ ցանկանում է ստանալ նման բովանդակությամբ գովազդային տեղեկատվությունը»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ա. Եղոյանը : Նրա խոսքով, սպառողը ունի երկու հիմնարար իրավունք` տեղեկատվություն ստանալու և ընտրելու: «Այս դեպքում այդ երկու իրավունքներն էլ խախտվում են, քանի որ դու չես կարող ընտրել` ստանալ, թե ոչ և երկրորդ` հենց սրա մասին տեղեկատվություն չես ստանում»:

Ա. Եղոյանի հավաստմամբ, իրենց ՀԿ-ն գովազդի օրենքի մեջ փոփոխություններ մտցնելու համար նախագիծ է մշակվել, որով կկարգավորվի նաև այս հարցը: «Այս հարցը դեռ օրենքով կարգավորված չէ, սակայն այդ ընկերությունները պետք էբ թեկուզ իրենց համար մշակեն ձևեր: Դեպքեր են լինում, երբ բաժանորդը երեխա է: Նա կարող է հաղորդագրությանը հետևելով տնտեսական խնդիրներ առաջացնել տվյալ ընտանիքում կամ երբ անչափաս երեխաներին ոչ համապատասխան ինֆորմացիա ուղարկվի»,-նշեց ՀԿ նախագահը:

Փորձեցինք այս հարցը պարզել նաև բջջային ծառայություններ մատուցող ընկերություններից: Նրանց հավաստմամբ, մեկ տարբերակ կա` բաժանորդը կարող է պահանջել ընդհանրապես անջատել հաղորդագրություն ստանալու հնարավորությունը: «Դա ընդհանուր տեղեկատվություն է , որը նախատեսված է բոլորի համար: Օրենսդրությամբ կարգավորման մեխանիզմներ չեն նախատեսված»:

Նշենք, որ անցյալ տարի գովազդի մասին օրենքում որոշակի փոփոխություններ անելու նախագիծ ներկայացվել է, սակայն այն ԱԺ քննարկման չի հասել:
Placeholder
ԿՊՉՈՒՆ SMS. ԿԱՄ ՍՏԱՑԻՐ ԱՅՆ ԻՆՉ ՏԱԼԻՍ ԵՆՔ, ԿԱՄ...