Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Օգոստոսի 27-ին, 28-ին և 29-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք ամերիկահայ երգիչ Անդիի համերգի ժամանակ լինելու են անակնկալներ` հայ աստղերի մասնակցությամբ: Այս մասին Անդիի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց «Արձագանք» խմբի երաժիշտ Եղիշե Պետրոսյանը:
Նրա խոսքով, Անդիի մենահամերգները ինտերնացիոնալ են լինելու, քանի որ արդեն իսկ տարբեր երկրներից երգչի երկրպագուներ տոմսեր են պատվիրել:
Անդին իր հերթին խոսելով իր ընտանիքի մասին նշեց, որ ինքը ծնվել է Պարսկաստանում և փոքր հասակից իր 6 քույրերի ու եղբոր հետ միասին նվագել ու երգել է: «Ես փոքր հասակից սիրել եմ ռոք երաժշտություն և Պարսկաստանում աշխատում էինք «Deep Purple» ու «Led Zeppeline» ռոք խմբերի ձայնագրություններ գտնել ու լսել»,- ասաց երգիչն ու հավելեց, որ ցավոք, վերջին շրջանում ամբողջ աշխարհում երաժշտությունը «ետ է գնացել» կապված երաժշտության մեջ տեխնոլոգիաների օգտագործման հետ:
Անդին արդեն երրորդ անգամ է համերգներով այցելում Հայաստան: Նրա ներկայացմամբ, թեև ինքն իր երաժշտական գործունեությունը սկսել է պարսկական երգերով, սակայն անգամ պարսիկ հանդիսատեսը զգում է, որ իր երաժշտության մեջ հայկական ոգի ու շունչ կա: Երգիչն արդեն հասցրել է թողարկել 14 CD և 3 DVD, իսկ հոկտեմբերի կթողարկվի ևս մեկ CD:

Placeholder