Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Իմ երգերը ո’չ քաղաքական, ո’չ էլ սոցիալական «մեսիջ» չունեն իրենց մեջ, իմ երգերը սիրո մասին են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց մենահամերգներով Հայաստանում գտնվող ամերիկահայ երգիչ Անդին:
Պարսկական արմատներով երաժիշտը, խոսելով իր երաժշտական գործունեության մասին, նշեց, որ նոյեմբերին պատրաստվում է Հայաստանում նոր տեսահոլովակ նկարահանել, հավելելով, որ գուցե դա լինի դուետ հայ երգիչներից մեկի հետ:
Նրա խոսքով, ինքը հայկական երգեր սկսել է երգել 3-4 տարի առաջ և համեմատելով հայ ունկնդրին այլազգի ունկնդրի հետ, կարծում է, որ հայ հանդիսատեսն ավելի լավ է հասկանում երաժշտությունը և այդ առումով ավելի լավ քննադատ է: «Երբ հայերն ինձ ասում են «ձայնդ անսպառ», ես դա շատ եմ գնահատում»,- ասաց երգիչը, հավելելով, որ այս անգամվա իր համերգներին հայաստանցի ունկնդիրը ավելի հետաքրքրված է:
«Անցած համերգներին ես նկատում էի, որ հիմնականում ինձ լսելու էին գալիս պարսկահայերը: Ա'յս համերգին ես տեսնում եմ, որ հայաստանցիներն ավելի են հետաքրքրված»,- իր խոսքն ամփոփեց Անդին:

Placeholder