Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Ավագ դպրոցի համակարգը ներդրվելու է 2009-2010 ուսումնական տարում, սակայն 2007-2008 ուստարում արդեն 30-40 դպրոցներում կիրականացվի ավագ դպրոցի ներդման փորձնական ծրագիրը»,- այսօր քաղաքապետարանում տեղի ունեցած բրիֆինգի ժամանակ հայտարարեց փոխքաղաքապետ Կամո ԱՐԵՅԱՆԸ, հավելելով, որ արդեն պատրաստ է ավագ դպրոցի ներդրման ամբողջ հայեցակարգն ու ժամանակացույցը: Նրա խոսքով, փորձնական ծրագրի իրականացման նպատակով պետք է ստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով, դպրոցների ընտրությունը կատարելու, ցանկը հաստատելու և նյութատեխնիկական բազան ապահովելու համար:
Անդրադառնալով դպրոցներում միասնական քննությունների խնդրին, նա նշեց, որ այս տարի միասնական քննությունների ենթակա առարկաների ցանկն ընդլայնվելու է և դրանց մեջ ներառվելու են նաև օտար լեզուներն ու մաթեմատիկան:
Ինչ վերաբերում է ուսումնական շաբաթի տևողությունը, ապա ըստ փոխքաղաքապետի, այս տարի նույնպես այն լինելու է 6 օր: «Ծրագրերի, դասագրքերի ծանրաբեռնվածությունն ու խտությունը թույլ չեն տալիս անցնել հնգօրյա ուսումնական շաբաթի»,- նշեց նա:
Կ. Արեյանի ներկայացմամբ, այսօր քաղաքի դպրոցներում կան 187 համակարգչային դասարաններ` 1745 համակարգիչներով և այդ դասարաններից 58-ն ունեն ինտերնետային կապ: «Համաշխարհային բանկի ծրագրով դպրոցները համակարգիչներով ապահովման շրջանառու համակարգը ենթադրում է նաև ծնողական համայնքի մասնակցություն, ինչը ծնողների շրջանում դժգոհություններ է առաջացնում»,- ընդգծեց փոխքաղաքապետը, հիշեցնելով, որ այդ ծրագրում ընգդրկված են 60 դպրոցներ:
«Մենք առայժմ ընթացք չենք տալիս այս ծրագրին, սակայն պարտավոր ենք այն ավարտել, քանի որ ձեռք են բերվել համակարգիչների մի մասը, իսկ մնացած մասի համավճարի ապահովման համար պետք է գտնենք համաֆինանսավորման աղբյուր` առանձին ծնողների դժգոհությունը չառաջացնելու համար»- իր խոսքն ամփոփեց Կ. Արեյանը:

Placeholder