Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Սինոփսիս-ի շաբաթը Հայաստանում» միջոցառումների շարքում սեպտեմբերի 14-27-ը Երևանում տեղի կունենա Միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան երկրորդ օլիմպիադան: Ինչպես Panorama.am-ին տեղեկացնում են «Սինոփսիսի» լրատվական ծառայությունից, այն նախատեսված է մինչև 30 տարեկան երիտասարդ ճարտարագետների ու միկրոէլեկտրոնիկայի բնագավառի ընկերությունների մասնագետների և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների համար: Օլիմպիադայի նպատակներն են` հայտնաբերել երիտասարդ, տաղանդավոր կադրեր, մեծացնել հետաքրքրությունը երիտասարդ մասնագետների մոտ միկրոէլեկտրոնիկայի նկատմամբ:
Օլիմպիադան անց է կացվելու 2 փուլով: 1-ին փուլը կանցկացվի ստուգարքի ձևով` տրամադրելով մասնակիցներին ոչ բարդ հարցեր պարունակող թեստ: Իսկ 2-րդ փուլը կանցկացվի մրցույթային համակարգով` մասնակիցներին տրամադրելով ինքնատիպ լուծումներ պահանջող խնդիրներ:
Սահմանված են 3 կարգի մրցանակներ, նախատեսվում է նաև հատուկ մրցանակ:

Placeholder