Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կրթություն, գիտություն
12:34 27/08/2007
ԱՅՍ ՏԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆ ԿԳՆԱՆ ՄԻԱՅՆ 2001 ԹՎԱԿԱՆԻՆ ԾՆՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԸ
Երևանի քաղաքապետի կողմից հանձնարարականներ են տրված համապատասխան մարմիններին, աշխատանքներ իրականացնել դպրոցների անխափան գործունեությունը ապահովելու և ուսումնական տարին պատրաստված դիմավորելու համար: Այսպես ներկայացրեց նախասեպտեմբերյան օրերը քաղաքապետարանում կայացած այսօրվա բրիֆինգի ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը:
Նրա խոսքով, «Երևան-Ջուր» ընկերությանը հանձնարարված է ապահովել դպրոցների անխափան ջրամատակարարումը, Հայէլեկտրական ցանցեր ընկերությանը` ստուգելու և գույքագրելու էներգամատակարարման խնդիրները դպրոցներում, իսկ բարեկարգող կազմակերպություններին` դպրոցամերձ տարածքներում բարեկարգման աշխատանքներն ավարտել մինչև սեպտեմբերի 1-ը:
Նա նշեց նաև, որ այսօր արդեն ճանապարհային ոստիկանության ներրկայացուցչի կողմից հայտարարվել է, որ ուսումնական տարին սկսելու հետ կապված սահմանվելու է անվտանգ երթևեկության տասնօրյակ:
Անդրադառնալով առաջին դասարանցիների դպրոց ընդունվելու խնդրին, փոխքաղաքապետն ասաց, որ ի տարբերություն անցած տարվա, այս տարի առաջին դասարան ընդունելությունը լինելու է միայն 2001 թվականին ծնված երեխաների համար:
«Անցած տարի այդ տարթիվը կիսվում էր, քանի որ 12-ամյա կրթության ներդրման առաջին տարին էր»,- նշեց նա, հավելելով, որ արդեն սկսվել են ընդունելության աշխատանքները, որոնք կշարունակվեն մինչև սեպտեմբերի 1-ը: Կ. Արեյանի խոսքով, «այս տարի, օգոստոսի 25-ի դրությամբ, 8115 առաջին դասարանցի է ընդունվել 1-ին դասարան, սակայն սա դեռ վերջնական թիվ չէ: Անցած տարի կրտսեր ու առաջին դասարան ընդունվել են 11900 աշակերտ»:

Placeholder