ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ԿԿԱՅԱՆԱ ԵԳԻՊՏՈՍՈՒՄ
Մշակույթ
16:50 28/08/2007

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ԿԿԱՅԱՆԱ ԵԳԻՊՏՈՍՈՒՄ

Սեպտեմբերի 1-3-ը Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում տեղի կունենա «Երիտասարդները խոսում են, մենք լսում ենք: Ձայներ հանուն խաղաղության» միջազգային երիտասարդական համաժողովը: Համաժողովը հովանավորում է Եգիպտոսի առաջին տիկին Սյուզան Մուբարակը, նրա ղեկավարած կանանց միջազգային շարժումը նախատեսել է բեմ տրամադրել 500 երիտասարդների` իրենց մտքերն ու ձգտումներն արտահայտելու համար: Համաժողովին կմասնակցեն աշխարհի տարբեր երկրների շուրջ 700 երիտասարդներ:

Միջազգային երիտասարդական համաժողովին կմասնակցի նաև Հայաստանի երիտասարդների կողմից կազմված պատվիրակությունը, որը կգլխավորի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փախնախարար Արթուր Պողոսյանը: Ինչպես տեղեկացրեց նախարարության Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնի մամուլի բաժնի պատասխանատու մամուլի բաժնի պատասխանատու Լիլիթ Գրիգորյանը. «Մեր պատվիրակության կազմում ընդգրկվել են երիտասարդ առաջնորդների դպրոցի սովորողներ, ինչպես նաև շնորհալի երիտասարդներ: Համաժողովի ընթացքում երիտասարդները կփորձեն իրենց ձայնը լսելի դարձնել ողջ աշխարհում` ուշադրություն հրավիրելով իրենց հիմնախնդիրներին»:

Երիտասարդները հնարավորություն ունեն նաև ներկայացնել իրենց ազգային մշակույթը. համաժողովի ընթացքում երիտասարդներին կառաջարկվի 5` «Հասկանում ենք մեզ, գնահատում ուրիշներին», «Տեղեկատվական տեխնոլոգիաները` հանուն խաղաղության», «Երիտասարդներն առաջնորդում են զարգացումը», «Բռնությու՞ն, թե՞ խաղաղություն. Անձնական ընտրություն», «Իմ մոլորակի պաշտպանությունը» խորագրերով թեմաներ, որոնց շուրջ էլ նրանք կսկսեն քննարկումները:
Placeholder
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ԿԿԱՅԱՆԱ ԵԳԻՊՏՈՍՈՒՄ