Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Այս գիտական միջոցառումը, թե' իր մասնակիցների քանակով, թե' գիտական նշանակությամբ ամենախոշոր էր Հայաստանում տեղի ունեցած համաժողովներից»,- ասօրվա ասուլիսին ասաց Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, JENAM-2007-ի կազմկոմիտեի անդամ Արեգ Միքայելյանը: Նրա խոսքով, համաժողովի ընթացքում քննարկվել են աստղագիտության և աստղաֆիզիկայի նորաստեղծ ուղղություններ, որոնք դեռ որպես առանձին ոլորտներ լրիվ չեն ձևավորվել:
«Համաժողովի ընթացքում անց են կացվել ութ համագումար և վեց նիստ, որոնց ժամանակ հնագույնից մինչև ամենաարդիական խնդիրներ են քննարկվել»,- նշեց ՀԱԸ-ի համանախագահը: Ա. Միքայելյանի հավաստմամբ, այս գիտական միջոցառմանը մասնակցել են շուրջ 300 երկրներից ժամանած լավագույն աստղագետներ: «Համաժողովին մենք ընդգրկել ենք նաև երիտասարդ գիտնականների, ինչպես նաև բնագիտական, ազգագրկան ուղղություններ ուսումնասիրող ուսանողների»:
Ա. Միքայելյանի խոսքով, այս գիտական միջոցառումը մեծ նշանակություն ունի Հայաստանի հեղինակության համար, քանի որ համաժողովի անցկացման համար պայքարել են մեծ թվով քաղաքներ, որոնք չեն անցել մրցույթը:
«Մեր աստղագետներին շատ բարձր են գնահատում արտասահմանում: Մենք համաժողովի ընթացքում համագործակցության պայմանագրեր ենք կնքել Իտալիայի ներկայացչության հետ, նման ցանկություն է հայտնել նաև Մեծ Բրիտանիան»,- ընդգծեց JENAM-2007-ի կազմկոմիտեի անդամը: Ա. Միքայելյանի վստահեցմամբ, համաժողովի ութ համագումարից չորսի ղեկավարները հայ են եղել:
Համաժողովի ընթացքում կազմակերպվել են նաև մշակույթային միջոցառումներ, այցելություններ Հայաստանի պատմամշակույթային վայրեր և մշակույթային օջախներ:
Հիշեցնենք, որ JENAM-2007-ը ընթանում էր Երևանում` օգոստոսի 20-25-ը :

Placeholder