ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՕՐ. ԵՊՀ-ՈՒՄ ԿՐԿՆԱԿԻ ՏՈՆ Է
Կրթություն, գիտություն
17:58 30/08/2007

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՕՐ. ԵՊՀ-ՈՒՄ ԿՐԿՆԱԿԻ ՏՈՆ Է

ԵՊՀ-ում գիտելիքի օրը դիմավորելու հնարավորություն կունենան ոչ բոլոր ուսանողները, նույնիսկ` առաջին կուրսեցիները: ԵՊՀ-ի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանը Panorama.am-ի հետ զրույցի ժամանակ ասաց, որ. «Այս տարի ԵՊՀ-ն իր առաջին կուրսեցիներին կդիմավորի սեպտեմբերի 3-ին` ժամը 08:30-ին: Այս ամենը վերաբերում է բուհի բոլոր ֆակուլտետներին` բացի տնտեսագիտության ու իրավագիտության ֆակուլտետներից: Այստեղ դասերը կսկսվեն ավանդականի պես: Կարծում եմ պետական համալսարանի այս որոշումը որոշակի անակնկալ էր ուսանողների համար, բայց տարօրինակ ոչինչ չկա»:

«Պատճառը», ըստ նրա, այն է, որ բուհում բոլոր ֆակուլտետներում, բացի վերը նշված երկուսից, շաբաթ օրերը դաս չկա և դրա փոխարեն բուհի դռներն ուսանողների համար բաց կլինեն երկուշաբթի:

Կ. Գրիգորյանը տեղեկացրեց նաև.«Քանի որ Ռոմանագերմանական բանասիրության և Սոցիոլոգիայի ֆակուլտետները դասերը կազմակերպելու են երկրորդ հերթով, ուստի սեպտեմբերի 3-ին այս ֆակուլտետներն իրենց առաջին կուրսեցիներին կդիմավորեն ժամը 13:30-ին»:

Ուսումնական առաջին օրը հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակիցները ԵՊՀ բոլոր առաջին կուրսեցիներին կբաժանեն «ԵՊՀ առաջին կուրսեցու փաթեթ», որտեղ կլինի առաջին կուրսեցու ուղեցույց, ԵՊՀ քարտեզ, տեղեկատվական թերթիկներ, նոթատետր և գրիչ:
Placeholder
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՕՐ. ԵՊՀ-ՈՒՄ ԿՐԿՆԱԿԻ ՏՈՆ Է