Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այսօր Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության դեսպան Մասիմո Լավեցո Կասինելիին: Ինչպես տեղեկացնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Իտալիայի Պատգամավորների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակության` սեպտեմբեր ամսին Հայաստան այցին առնչվող խնդիրներ:
ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, բարձր գնահատելով հայ-իտալական միջխորհրդարանական կապերի, երկկողմ ու բազմակողմ հարաբերությունների զարգացման կարևորությունը, հավաստիացրել է, որ Հայաստանում միշտ ուրախ են ընդունել իտալացի գործընկերներին, այնուհանդերձ այցի արդյունավետության տեսակետից սեպտեմբեր ամիսը լավագույնը չէ Հայաստանի Հանրապետության նորընտիր խորհրդարանի համար. չորրորդ գումարման Ազգային ժողովում դեռ կազմավորված չեն պատգամավորական բարեկամության խմբերը, որ միջխորհրդարանական հարաբերությունների կարևոր մասն են կազմում, ԱԺ մշտական հանձնաժողովները ևս նոր են գումարում իրենց առաջին նիստերը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվելառաջիկա օրերին ճշտել այցի կազմակերպմանն առնչվող հանգամանքները և այցի ժամկետը:

Placeholder