Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կրթություն, գիտություն
16:00 31/08/2007
ԿԳՆ «ԱՌԱՋԸՆԹԱՑ». ԵՐԵԽԱՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԱՅԲԲԵՆԱՐԱՆԸ ԿՀԱՂԹԱՀԱՐԵՆ... ՄԻՆՉԵՎ ԱՊՐԻԼ
«Այս տարի, նախորդ տարվա ցուցանիշի հետ համեմատ, առաջին դասարանցիների թիվը պակասել է 3-4 հազարով: Շրջանավարտների թիվը մոտավորապես կազմում է 49-50 հազար աշակերտ»,-այսօր ասաց ԿԳՆ միջնակարգ կրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:
Այս տարվանից դպրոց կհաճախեն 6 տարեկանը լրացած երեխաները ու կստանան 12-ամյա կրթություն: Նախորդ տարվա երկուսի փոխարեն, այս տարի կլինի միայն մեկ առաջին դասարան, քանի որ հաշվի են առնելու կրթության մասին օրենքում ամրագրված տարիքային ցենզը:
«Անցյալ տարվա փորձը ցույց տվեց, որ մենք կարողանում ենք հաղթահարել մեր առջև դրված խնդիրները: Եթե ուշադիր լինենք, այն ժամանակ, երբ դեռ պարտադիր չէր 6 տարեկան երեխաների դպրոց հաճախելը, գտնվում էին ծնողներ, ովքեր իրենց այդ տարիքի երեխաներին բերում էին դպրոց»,- իրար հետ չգիտես ինչու համեմատեց Ն. Հովհաննիսյանը:
Բանն այն է, որ անցյալ տարի ծնողների հետ արված զրույցներից պարզ էր, որ նրանց մեծ մասն ու տղա ունեցողները դիմում էր այդ քայլին` տարի չկորցնելու համար:
Վարչության պետն այսօր հավաստեց, որ «եթե այն ժամանակ երեխաները կարողացել են հաղթահարել 7 տարեկանների համար նախատեսված ուսումնական ծրագիրը և ապա հիմա նրանք ոչ մի խնդրի առաջ չեն կանգնի` առավել ևս եթե ուսուցումն անցնելու է ավելի հեշտ ծրագրով»:
Որպես «օրինակ» նա նշեց, որ «եթե անցյալ տարի առաջին դասարանցիները այբուբենը սերտում են 3 ամսում, ապա հիմա նրանք այդ կարող են հաղթահարել մինչև ապրիլ»:
Թերևս ճիշտ կլիներ «կարող են»-ի փոխարեն ասել «ստիպված են», ու մոռանալ, որ կգտնվեն շատ երեխաներ, որ հենց կարդալն արդեն գիտեն և, ուրեմն, ՊԵՏՔ է ՍՏԻՊՎԱԾ ձանձրանան: Տարօրինակ է, որ աշակերտակենտրոն քաղաքականության որդեգրումն այսչափ պարզունակ կիրառություն է գտնում:

Placeholder