ԿԳՆ. ՔԱՈՍ ՈՒ ԿՐԿՆՈՒՍՈՒՅՑՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԵԼՈՒ
Կրթություն, գիտություն
17:28 31/08/2007

ԿԳՆ. ՔԱՈՍ ՈՒ ԿՐԿՆՈՒՍՈՒՅՑՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԵԼՈՒ

«Այս տարվա դպրոցական համակարգը էապես տարբերվելու է նախորդներից»,- այսպես հուսադրեց այսօր ԿԳՆ միջնակարգ կրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:

Նախորդ` միջնակարգ, ութնամյա ու տարրական շեմերի փոխարեն, այս տարի դպրոցը բաժանվելու է տարրական, միջին ու ավագ դպրոցների: Ավագ է կոչվելու 10-12-րդ դասարանները, 4-10-րդ դասարանները կոչվելու են միջին դպրոց, իսկ 1-4-ը տարրական:

«Այս ամենը գալիս է, որ փոխարինի դպրոցում տիրող քաոսին: Մեր նպատակն է եղել նաև ազատվել կրկնուսույցների աշխատանքից»,- նշում է Ն. Հովհաննիսյանն ու ավելացնելով, թե նրանց պատճառով է, որ... իններորդ ու տասներորդ դասարաններում գրեթե աշակերտների 80 տոկոսը դպրոց չէր հաճախում:

Աշակերտներին սիրելու դպրոց վերադարձնելու համար էլ ավագ դպրոցները կգործեեն առանձին ու «կապահովեն բուհ ընդունվելու համար բավարար գիտելիքները»:

Ավագ դասարանները կգործեն խիստ մասնագիտացված կարգով և ընտրությամբ. յուրաքանչյուր աշակերտ հետևելու է իր նախասիրություններին ու կարողություններին:

«Դպրոցը, ըստ էության, այս խնդիրները լուծվելու են գյուղապետարանների ու թաղապետարանների միջոցով, բայց դպրոցի տնօրենը նույնպես կարող է առաջարկել իր դպրոցը վերափոխել ավագ դպրոցի»,- նշեց նա:

Այստեղ, արդեն, ըստ Ն. Հովհաննիսյանի, կգործի այն փաստը, թե ինչքանով են դպրոցները պատրաստ ավագ դպրոցի վերանվանվելուն: Հաշվի կառնվեն թե՛ ուսուցչական կազմի պատրաստվածությունը, թե՛ դպրոցի շենքի, կահույքի ու շատ այլ խնդիրներ:

Ի դեպ, ավագ դպրոցում սովորել չցանկացողների համար գործելու են նաև արհեստի դպրոցներ:

«Մենք ամենայն լրջությամբ պատրաստվում ենք այս աշխատանքներին և այս տարի վերապատրաստվելու են 11.000 ուսուցիչներ: Անելու ենք այն ամենը, որ ավագ դպրոցն արդարացնի իրեն, այլապես, ողջ կրթական համակարգը կհամարվի չստացված»,-ներկայացնում է Ն. Հովհաննիսյանը:

Ստացվում է կրկին մի թեթև «նորարարություն», ու կրկին կարիք կա ուսուցիչների վերապատրաստման: Գուցե մանկավարժներ պատրաստելիս սովորեցնե՞լ նաև «ինչպես սովորելը»:
Placeholder
ԿԳՆ. ՔԱՈՍ ՈՒ ԿՐԿՆՈՒՍՈՒՅՑՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԵԼՈՒ