Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Այսօր հիմնական խնդիր է մեզ համար բարձրացնել դպրոցի կրթական մակարդակը: Ուզում եմ տեսնել մրցունակ դպրոց, մրցունակ ուսուցչական ու աշակերտական դաշտ: Դրան հասնելու համար, իհարկե, դեռ շատ աշխատանք պիտի կատարվի, բայց որոշ քայլեր արդեն ձեռնարկվում են»,- այսօր կարևորեց միջնակարգ կրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը Ն. Հովհաննիսյանը:
Ըստ նրա, դպրոցներում շեշտը դրվելու է կարգ ու կանոնի վրա: Օրինակ` բջջային հեռախոսներով դպրոց մուտք գործած աշակերտները պատժվելու են: Անդրադառնալով համազգեստների խնդրին, Ն. Հովհաննիսյանը հավաստեց, որ կրթական ոչ մի օղակից պարտադիր համազգեստի մասին հայտարարություններ չեն արվել:
«Եթե գիտեք, որևէ դպրոց, որտեղ պահանջում են համազգես հագնել, խնդրեմ, դիմեք մեզ և համապատասխան մարմիններին: Մենք կաշխատենք լուծում տալ խնդրին»,-հայտարարեց նա այն դեպքում, երբ օրեր շարունակ այդ մասին «Սարգիս Տխրունի» միության մեղադրանքը «դրվում-վերցվում է»:
Վարչության պետի խոսքերով, դրանք միայն դպրոցների տնօրենների կամայականությունների արդյունք են և եթե շարունակություն ունենան (չեղա՞ծը ոնց շարունակվի,-Panorama.am), ապա այս հարցը շատ հեշտ լուծում կգտնի. «Մենք պարզապես կդիմենք հեշտ միջոցի` սև և սպիտակ, ավանդական դպրոցական համազգեստի օգնությանը»:

Placeholder