Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Սեպտեմբերի 7-ից 20-ը Երևանում անցկացվելիք «INOVATIONECA-2007» կոնֆերանսին մասնակցելու են Արևելյան Եվրոպայի, Ամերիկայի և ԱՊՀ-ի երկրների լավագույն փորձագետները: Միջոցառման ընթացքում քննարկվելու են երկրների ինովացիոն քաղաքականության, ներդրումային կառույցների ինովացիոն գործունեության ֆինանսավորման, տեղեկատվական դաշտին ինովացիոն գործունեության խրախուսման և խթանման ծրագրեր: Ինչպես տեղեկացրեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի առաջատար մասնագետ Սոֆիա Մուրադյանը, նման միջոցառում դեռ ԱՊՀ երկրներից ոչ մեկում չի եղել:«Սա մեծ առաջընթաց է և այն փաստը, որ համաժողովը անց է կացվում հենց Հայաստանում վկայում է այն մասին, որ մենք ինովացիոն երկիր ենք:
Բացի այդ լավագույն մասնագետներ են ներգրավված այս ժողովին ինչը նաև փորձի փոխանակման լավ առիթ կդառնա»,- ասաց Սոֆիա Մուրադյանը: Նրա հավաստմամբ, համաժողովից հետո ծրագրվում է որոշակի պայմանագրերի ստորագրում կապված տարածաշրջանում ինովացիոն զարգացումների և համագործակցության մասին:«Մենք կունենանք եվրոպական և Կենտրոնական Ասիայի ցանցային ինկուբատորների ժողով, որի արդյուքում կորոշվի ինչպես ցանցը պիտի զարգանա, ինչպիսի նմանատիպ միջոցառումներ այլևս կկազմակերպվեն և դրա հիման վրա կկնքվեն համաձայնագրեր»,- նշեց ՁԻՀ-ի մասնագետը:
Նշենք, որ համաժողովը կազմակերպվել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Համաշխարհային բանկի «INFODEF» կազմակերպության կողմից:

Placeholder