ՎԱՐՉԱՊԵՏ. «ԵԿԵՔ ՍՈՎՈՐԵՆՔ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՆ ՀԱՐԳՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ»
Կրթություն, գիտություն
11:11 01/09/2007

ՎԱՐՉԱՊԵՏ. «ԵԿԵՔ ՍՈՎՈՐԵՆՔ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՆ ՀԱՐԳՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ»

Սեպտեմբերի 1-ի` Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ վարչապետ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձով դիմել է աշակերտներին և ուսանողներին, ուսուցիչներին և դասախոսներին.

«Շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ:
Ներկա աշխարհում հենց գիտելիքն է, որ մարդուն կամ հասարակությանը դարձնում է մրցունակ, թույլ տալիս համահունչ լինել արագ փոփոխվող իրականությանը: Մենք պիտի կարողանանք հավուր պատշաճի ընդունել այս մարտահրավերը: Այլ ճանապարհ պարզապես չունենք: Կրթությունն ու գիտությունը հռչակելով ՀՀ կառավարության հինգ գերակայություններից մեկը` մենք արդեն հայտարարել ենք, որ հետևողական ենք լինելու այս ոլորտի արդիականացման հարցում:

Այսօր նաև նոր ուսումնական տարվա սկիզբն է: Այսօր բարեմաղթանքներ շատ կլինեն: Սակայն այս սեպտեմբերի մեկին բոլոր գեղեցիկ բարեմաղթանքներին ցանկանում եմ ավելացնել ևս մեկը, որը կուղղորդեր այս տարվա ուսումնական եռանդն ու ջանքերը: Եկեք այս տարի միասին ուսանենք, թե ինչպես են դառնում հայրենի երկրի քաղաքացի: Ինչպես են լավ ու բարի մարդ, կիրթ ու բանիմաց մասնագետ լինելուց բացի, սովորում հարգել թե սեփական, թե ուրիշների իրավունքները, ինչպես են ստանձնում պարտականություններ, ինչպես են գործում ու պահանջում, որ հարգեն այդ գործը: Եկեք յուրաքանչյուրս մեր մեծ կամ փոքր հնարավորությունների սահմաններում կրթենք ինքներս մեզ ու դիմացիններին` որպես Հայաստան պետության քաղաքացի»,- ավսած է Սերժ Սարգսյանի շնորհավորհական ուղերձում:
Placeholder
ՎԱՐՉԱՊԵՏ. «ԵԿԵՔ ՍՈՎՈՐԵՆՔ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՆ ՀԱՐԳՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ»