ԱԶԳԱՅԻՆԸ` ՊԵՏՊԱՏՎԵՐՈՎ
Կրթություն, գիտություն
17:30 03/09/2007

ԱԶԳԱՅԻՆԸ` ՊԵՏՊԱՏՎԵՐՈՎ

Այս տարի Երևանի շուրջ 23 երաժշտական դպրոցների ազգային նվագարաններ բաժին ընդունվողների համար ուսուցումը անցկացվելու է պետպատվերոով: Այս մասին Panorama.am-ի թղթակցին տեղեկացրեց քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Կամո Մովսիսյանը: Նրա խոսքով, առաջին կիսամյակի համար պետբյուջեից հատկացվել է շուրջ 10 մլն դրամ: Կ. Մովսիսյանը նշեց, որ յուրաքանչյուր աշակերտի համար տրամադրվելու է 7018 դրամ, ինչը նախորդ տարիներին երբևէ չի եղել:
«Իսկ 4 ամիս հետո բյուջետային նոր ծրագրով նորից կորոշվի այս նապատակով հատկացվելիք գումարը», - հավելեց Կ. Մովսիսյանը:
Placeholder
ԱԶԳԱՅԻՆԸ` ՊԵՏՊԱՏՎԵՐՈՎ