Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կրթություն, գիտություն
18:36 04/09/2007
ԱՆԳԼԵՐԵՆ ԵՎ ՌՈՒՍԵՐԵՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ. ԻՍԿ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԸ ՓՈՂ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆ
Սեպտեմբերի 1-ին` Գիտելիքի օրվան, հաջորդած մի քանի օրերին Panorama.am-ի խմբագրությունը մի շարք զանգեր է ստացել, որոնցով ծնողներն իրենց դժգոհությունն էին հայտնում այն փաստի առթիվ, թե դպրոցներում անգլերեն և ռուսերեն առարկանների ուսուցումը «որակյալ» կազմակերպելու համար դասարանները «ծնողների հաշվին» են կիսվում երկու խմբի: Խնդիրն այն է, որ լեզուները լավագույնս յուրացնելու համար նախընտրելի է, որ այդ դասընթացներն անցկացվեն փոքր խմբերով: Սա փորձված փաստ է: Սակայն, ծնողների հավաստմամբ, դպրոցներում այս նպատակի համար պահանջում յուրաքանչյուր աշակերտից ռուսերեն-անգլերեն առարկաների համար ամսեկան վճար` 500-ական դրամ: Այլապես` անգլերն և ռուսերեն առարկաների դասերը կանցկացվեն 35 հոգի աշակերտ ունեցող դասարանում:
Իսկությունը պարզելու և իրավունքների հետ կապված հարցերը հստակեցնելու նպատակով Panorama.am-ը դիմեց Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետի տեղակալ Սիլվա Աչոյանին:
Վերջինս տեղեկացրեց, որ պետական ուսումնական պլանի համաձայն, դպրոցների տնօրեններն իրենք են որոշում դասարանը բաժանե՞լ երկու խմբի, թե՞` ոչ:
Սակայն` Սիլվա Աչոյանի խոսքով, հիմնականում դպրոցի տնօրենը դասարանը երկու խմբի բաժանում այն դեպքում, երբ պետության կողմից հատկացված գումարը բավարար է լինում ուսուցչին վարձատրելու համար: Ըստ Աչոյանի, եթե տնօրենը կիսում է դասարանը և երեխայից գումար է պահանջում` դա քրեորեն պատժելի արարք է:
Ս.Աչոյանը նշեց նաև, որ տնօրենը կարող է ծնողից գումար պահանջել այն դեպքում, երբ նա իր երեխայի համար ցանկանում է դպրոցական ծրագրով նախատեսված դասաժամերից դուրս ուսուցիչ վարձել:
Կրթության և գիտության նախարարության դպրոցների վարչության պետ Իլյա Սարգսյանը նույնպես նշեց, որ տնօրենը իրավունք չունի դասարանը կիսելու համար աշակերտներից գումար պահանջել:
«Տնօրենը գումար կարող է պահանջել այն դեպքում, երբ երեխան հաճախում է դասերից հետո անցկացվող նախասիրական պարապունքներին»,- հավելեց Ի.Սարգսյանը:
Սա` թե ինչ տեղեկություններ ստացանք: Մեր հաղորդած տեղեկությունը` դասարանները կիսելու հետ կապված գումարներ հավաքելու մասին, և’ տիկին Աչոյանի, և’ պարոն Սարգսյանի համար նորություն էր, ընդ որում` նորություն, որ չի կարող պատահել:
Թերևս ոչ միայն պատահել է, այլև` պատահել է փաստորեն անհրաժեշտաբար. իրոք, փոքր խմբերում առավել արդյունավետ է լեզվի ուսուցումը: Սակայն արդո՞ք դրա մասին պետք է ծնողը «իր գրպանից» հոգա:

Placeholder