Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Տնտեսություն
10:00 04/09/2007
«PANORAMA.AM» ԹԵՐԹ. «ԻՆՉՈՒ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԼԱՅՆԱՇԵՐՏ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ»
Որպես էլէկտրոնային հաղորդակցության միջավայր օգտագործվող` լայնաշերտ թողունակությամբ ենթակառուցվածքներն աշխարհում հիմնականում ստեղծվում են հեռահաղորդակցության ծառայությունների մատակարարների ջանքերով: Դրանց կարևորությունը առաջնահերթորեն պայմանավորված է ինտերնետի օգտագործման զանգվածային աճով, ինչպես նաև նոր ծառայությունների պահանջարկով: Գոյություն ունեցող մատակարարների համար ստեղծվեցին նոր շուկաներ և նոր եկամտի աղբյուրներ , ինչպես նաև ստեղծվեցի շատ նոր ընկերություններ: Աշխարհում այսօր մոտ 1.1 միլիարդ մարդ օգտվում է ինտերնետից և մոտ 500 միլիոնը միացված են լայնաշերտ թողունակությամբ:
Նմանատիպ` արագ զարգացումը, հիմնականում ապահովվեց անհատ ձեռներեցների և ֆինանսական աղբյուրների հաշվին: Նոր տեխնոլոգիան, ինչպես նաև ինտերնետի համար պարունակության ստեղծումը այնպիսի առաջնթաց ապրեցին, որ գրավիչ դարձան ձեռներեցների և սպառողների համար: Հայաստանը դեռ այս զարգացման համեմատաբար վաղ փուլում է գտնվում է գտվում, ինչպես լայնաշերտ թողունակության առկայության, այնպես էլ ինտերնետում յուրահատուկ հայալեզու պարունակության ստեղծման առումով:
Կան մի շարք պատճառներ թե ինչու կառավարությունը չի կարող անտարբեր լինել երկրի թվայնացման նկատմամբ, դրանք պայմանավորված են ինչպես քաղաքացիների այնպես էլ պետական շահերով:
Մի պարզ օրինակ նկարագրենք: Մասնավորապես այնքան էլ հետաքրքիր չէ ֆաքսի գործիք ունենալ, եթե չգիտեք մեկ ուրիշին, որ նույնպես ֆաքս ունի: Այս իրավիճակն ուղղակիորեն համեմատելի է ինտերնետի առաջին և ամենապարզ կիրառության՝ Էլ փոստի հետ: Բայց ցանցի զարգացման հետ ստեղծվել են այնպիսի մեծ քանակույան կիրառություններ, որոնք կարող են, և նույնիսկ պետք է ուշադրություն գրավեն: Մեզ անհրաժեշտ կլինի այս խնդիրն ուսումնասիրել օգտվողների երեք խմբերի տեսանկյունից՝ սպառողներ, ձեռնարկություններ և պետական մարմիններ, և տեսնել թե դրանք ինչպես են փոխազդում միմյանց վրա:
Երբ տանը հեռախոսակապով ինտերնետի փոխարեն սկսում ենք օգտագործել լայնաշերտ կապ, օգտվողի սովորություններն ու պահանջները արագ փոփոխվում են: Այն փաստը, որ կարիք չկա ամեն անգամ գրանցվելու և դուրս գալու, կամ նույնիսկ մտածելու տեղափոխված բայթերի կամ բիթերի մասին, բազմաֆունկցիոնալության համար բավական լավ հիմք է ստեղծում:
Օրինակ, ձեզ մոտ բացված է փոստը, միաժամանակ նաև ինչ-որ բան եք փնտրում: Արդեն հետաքրքիր է, չէ՞: Հետո ոչինչ չանջատելով, միացնում եք նաև մեդիա նվագարկիչը և լսում ձեր նախընտրած ռադիոկայանը: Բայց սա դեռ վերջը չէ: Միաժամանակ ձեր ուշադրության կենտրոնում կարող է հայտնվել նոր կոնտակտների հաստատման հայտնի ծառայություններից մեկը` օրինակ, LinkedIn` գործնական, աշխատանքի և աշխատողների փնտրտուքի համար, Facebook անձնական կապերի (համադասարանցիներ, սպորտային ակումբներ և այլն) համար:
Բիզնես
Առաջադեմ ձեռնարկությունները շատ արագ գտնում են Ինտերնետ և էլեկտրոնային հաղորդակցության օգտակար կիրառությունները: Այդ կիրառությունները կարելի է բաժանել երեք հիմնական խմբերի՝ ներքին կապի և տվյալների փոխանակաման համար, այլ ձեռնարկությունների հետ գործառույթների իրականացման (B2B` Business to Business) և վերջապես սպառողների հետ գործառույթների իրականացման (հապավված B2C` Business to Cunsumers):
Ներքին կապի և տվյալների փոխանակման ծառայությունների կարիքն առաջանում է այն պահից երբ ձեռնարկությունն ունենում է մեկից ավելի գրասենյակներ: Պատվիրելով գրասենյակները կապող տվյալների փոխանակման կապուղղիներ (սկսած էլ-փոստից և հեռախոսից մինչև փաստաթղթերի փոխանակում, գնումների տվյալների, ֆինանսական տվյալների, հաճախորդների և սպառողների մասին տվյալների փոխանակում` հնարավոր է դառնում և ավելացնել գործառույթներիարդյունավետությունը:
Կարևոր է նմանատիպ կապուղիները պատվիրել և կազմակերպել այնպես, որպեսզի հնարավորինս նվազեցվի վերոհիշյալ տվյալները երրորդ անձանց ձեռքն ընկնելու հնարավորությունը: Նմանատիպ կապուղղիները սովորաբար կազմակերպվում են առանձնացված գծերի և ցանցերի օգնությամբ ուր հնարավորինս խուսափում են օգտագործել Ինտերնետը որպես հաղորդակցության միջավայր:
Ձեռնարկությունները ստեղծում են գործնկերների միջև ցանցեր` միմյանց հետ էլէկտրոնային գործառնություններ կատարելու նպատակով: Քանի որ գործնկերների քանակը սովորաբար շատ մեծ չի լինում, շատ ավելի հեշտ է արագ գործառույթներ իրականացնելու համար ստեղծել նմանատիպ աշխատող համակարգեր:
Գնումները սովորաբար առաջնային գործառույթ են B2B համակարգերում, իսկ գնումներն ամբողջ շղթայում (արտադրողից մինչև մեծածախ և մանրածախ) էլ ավելի արդյունավետ դարձնելու նպատակով որոշ ընկերություններ փոխանակում են տվյալներ նաև պահեստի իրավիճակի մասին: Ինտերնետային բանկային համակարգն իհարկե B2B կիրառությունների ևս մի սովորական օրինակ է:
Ո՞վ չի լսել www.amazon.com-ի մասին: Amazon-ը սկսեց գրքերի վաճառքից և գնալով ընդլայնեց առաջարկը: Հետո առաջացավ Ebay-ը (www.ebay.com), ուր դուք կարող եք առնել համարյա թե ամեն բան: Ինտերնետ բանկային հմակարգերը շատ հարմար և ճկուն կիրառություն են, ինչու գնալ և հերթ կանգնել բանկում եթե կարելի այդ նույն անել տանը կամ գրասենյակում նստած:
Ամերիկայում և Եվրոպայում վերջերս նոր ուղղություն է զարգանում, որը սովորաբար օգտագործում են ձեռնարկությունների ղեկավարները իրենց հաճախորդների հետ ուղղակի երկխոսության մեջ մտնելու համար: Սա այսպես կոչված Blog-ն է, որը նման է տեքստային հաղորդակցման ծրագրերին, միայն այն տարբերությամբ, որ այստեղ երկխոսությունը ռեալ ժամանակում չի տեղի ունենում, փոխարենը ամեն մեկն իր հերթին գրում է, և գրվածը հայտնվում է վեբ կայքում` հասանելի ողջ հասարակությանը: Նման բաց փոխանակման միջոցով ձեռնարկություններն իմանում են սպառողների և հաճախորդների կարծիքը և տրամադրությունը, սա նաև մեկ այլ ձև է մարկետինգային հետազոտություն կատարելու համար:
Պետական Մարմինններ
Սա, իհարկե, այն հատվածն է, որ արտադրողականության բարձրացման առումով կարելի է ամենաշատը շահել: Եվ մենք պետք է մտածենք ամեն մի առաջարկի վերաբերյալ, քանի որ սա այն տեղն է ուր ծախսվում են մեր վճարած հարկերը: Լայնաշերտ ինտերնետի օգտագործման հարցում երկրից-երկիր նկատվում է զգալի տարբերություն: Անհրաժեշտ գործիքների ստեղծումը և օգտագործումը հիմնականում բանիմացության և կամքի հարց է, և շատ ավելի քիչ է կապված ֆինանսական խնդրների հետ:
Պետականա մարմինները կարող են անել այն ամենն ինչ արդեն իսկ անում են ձեռնարկությունները՝ ներքին փաստաթղթաշրջանառություն, միասնական գնումների էլեկտրոնային համակարգ, ներքին կապի համակարգեր, տվյալների միասնական բազաներ, ինտերնետային բանկային փոխանցումներ և այլն: Այս ամենի կիրառումը կարող է բերել անհամեմատ խնայողությունների և զգալիորեն բարձրացնի արդյունավետությունը:
Պետական սեկտորը կարող է կտրուկ բարձրացնել արդյունավետությունը ուղղակի կրկնորինակելով B2B մոդելը, և ինչու ոչ` նաև B2C մոդելը:
Սակայն ի՞նչ են առնում քաղաքացիները պետական մարմիններից: Երբ խոսք է գնում պետական տուրքերի վճարման մասին, շինարարական թույլտվության համար դիմելու մասին, անշարժ գույք գրանցելու մասին և այլն, ապա մենք միշտ գործ ունենք ինչ-որ թղթեր, ձևեր լրացնելու հետ, դրանք ուղղարկելու կամ վերցնելու հետ, մենք հոգնում ենք պետական մարմիններում հերթ կանգնելուց, իսկ պետաշխատողները հոգնում են մարդկանցով լի գրասենյակներից:
Ինչու՞ հնարավոր չէ այդ բոլոր թերթիկները և տվյալները լրացնել տանից, Ինտերնետի միջոցով, ինչու՞ չանել այնպես, ինչպես Երևանի Քաղաքապետարանը:
Կրթական համակարգ
Առաջին քայլը կարող էր լինել այսպես կոչված էլ-գրքերի (ebook) հրապարակումը, հաջորդ քայլը կարող է լինել հեռակա ուսուցումը: Միգուցե և շատ միայնակ կզգաք` այն առումով, որ դասախոսի և ուսանողի միջև չկա ուղղակի կապ, բայց ինտերնետ ձայնային և տեսաձայնային կիրառությունները կրթական նոր հնարավորություն կստեղծեն շատերի համար: Ելնելով ֆինանսական և միգուցե նաև անձնական պատճառներից` ոչ բոլորը կարող են տեղափոխվել և ապրել ու սովորել մեկ այլ տեղ :
Վերջապես, միջազգային փորձը ցույց է տալիս որ ահռելի գումարներ և մարդկային կյանքեր կարելի է խնայել՝ բոլոր հիվանդանոցների և պոլիկլինիկաների միջև ստեղծելով այցելուների միասնական էլէկտրոնային մատյան: ԱՄՆ-ում օրինակ տարեկան մոտ 200000 հոգի մարդ է մահանում սխալ ախտորոշման պատճառով, ոչ թե բժիշկների որակավորման, այլ այցելուների հիվանդության պատմության բացակայության պատճառով:
Լայնաշերտ կապի ստեղծումը անհատական թե՞ պետական հարց է
Շատերը հասկանում են, որ հեռահաղորդակցության բիզնեսը ձեռնարկատիրական սկզբունքով է աշխատում: Ուրեմն, ինչու՞ պետք է կառավարությունը մտահոգվի, եթե ձեռնարկությունները վաճառում իսկ անհատները գնում են ծառայություններ ազատ շուկայական գներով: Ի վերջո, պետության խնդիրը կայանում է կարգավորման մեջ, որ ծառայությունների մատակարարումը կատավի ճշմարիտ, տեխնիկապես գրագետ կերպով:
Լայնաշերտ կապի անհավասար բաշխումը ստեղում է թվային անհավասարություն: Թվում է, թե ինչ խնդիր պետք է առաջանա, եթե ինտերնետային ծառայություններ չլինեն Մեղրի, Կապան, Գորիս, Սիսիան, Դիլիջան կամ Իջևան քաղաքներում: Բայց այդ դեպքում ինչպե՞ս վարվել ինֆորմացիայի կրթական, գիտահետազոտական, տվյալների բազաների և այլ նմանատիպ տեղեկատվության հետ: Դրանց հետևից ամեն անգամ Երևան գալ՞:
Շատ երկրներում բանավեճ է ընթանում, թե արդյոք պետությունը պետք է ֆինանսավորի լայնաշերտ կապի զարգացումը: Սա արվում է թվային հավասակշռությունը պահելու համար: Բարդ է ասել, թե հարցին ինչ լուծում է անհրաժեշտ տալ, սակայն օրինակ ԱՄՆ-նում կառավարության դերն է աշխատել միաջազգային ֆինանսական աղբյուրների հետ, տարածաշրջանների ինտերնետի զարգացման համար և համոզվել որ լիցենզավորման և կարգավորող փաստաթղթերի տրամադրման կարգը թույլ է տալիս դանք ստանալ և ոչ թե մերժել:
Երևանն արդեն իսկ լայն և աճող ՏՏ ոլորտ ունի, և ռեսուրսներն արդեն իսկ բավարար չեն: Այլ շրջանների բնակչությունն ինչպե՞ս պետք է հնարավորություն ստանա զարգացնելու բարձր տեխնոլոգիաների ոլորտը, եթե նա չունի անհրաժեշտ գործիքներ: Թվային և լայնաշերտ հեռահաղորդակցությունն ակտիվ և առաջադեմ կառավարության հետ մեկտեղ կարող է շատ նոր դռներ բացել բոլորի համար:

Placeholder