«ՌԵԳԵՆԴՆԵՐԻ» ԴՊՐՈՑ. ԹԱԻԼԱՆԴԻՑ` ԵՎՐՈՊԱ
Կրթություն, գիտություն
17:22 04/09/2007

«ՌԵԳԵՆԴՆԵՐԻ» ԴՊՐՈՑ. ԹԱԻԼԱՆԴԻՑ` ԵՎՐՈՊԱ

«Մեր դպրոցը հնարավորություն է ընձեռնում ուսումը շարունակել եվրոպական ու ամերիկյան բարձրակարգ ուսումնական հաստատություններում: Մենք արդեն մի քանի տարի է, ինչ համագործակցում ենք Թաիլանդի Փաթայ և Բանգկոկ քաղաքներում գործող դպրոցների հետ: Մեր աշակերտներն այնտեղ ստանում են ոչ անգլիական չափանիշներին համապատասխան ուսուցում, այլև` եվրոպական բարձրագույն կրթական հաստատություններում ուսումը շարունակելու հնարավորություն»,- նշեց «Ռեգենդների» դպրոցի հայկական մասնաճյուղի հիմնադիր ու տնօրեն Հայկ Հարությունյանը:

«Ռեգենդների» դպրոցը ՀՀ կրթության և նախարարության հետ համատեղ իրականացնում է «Ավագ դպրոց» կրթական ծրագիրը, որի միջոցով 7-16 տարեկան երեխաները ստանում են երկու, իսկ 16-18 տարեկանները` չորս տարի տևողությամբ ուսուցում: Դպրոցը գործում է Թաիլանդի գլխավոր մասնաճյուղի հովանավորությամբ:

Հ. Հարությունյանի հավաստմամբ, դպրոցի հիմնադիր տնօրեն Հիրա Չայը պայմանագիր է կնքել ՀՀ ԿԳՆ-ի հետ, ըստ որի, յուրաքանչյուր տարի Թաիլանդի երկու դպրոցներում սովորելու հնարավորություն են ստացել նաև հայ աշակերտները: «Աշակերտների թիվը սահմանափակ չէ, օրինակ երկու տարի առաջ սովորելու գնացին 7 աշակերտ, իսկ անցյալ տարի նրանք 11-ն էին»,-ասաց Հ. Հարությունյանը:

Դպրոցում սովորելու համար աշակերտները պետք է հանձնեն քննություն երկու` անգլերեն և մաթեմատիկա առարկաներից: Քննությունների առաջին փուլն անցնում է այստեղ, բայց ստուգվում և գնահատվում է Թաիլանդում: Դպրոցի տնօրենի խոսքերով, գնահատման կարգը նույնպես կատարվում է եվրոպական չափանիշներին համապատասխան` տոկոսային համակարգով: Իսկ երկրորդ փուլն անցնում է հարցազրույցի կարգով և այն անցկացնում է Հիրա Չայը:

Հայկ Հարությունյանը նշեց մի կարևոր հանգամանք դպրոցի ուսման վճարի 20.000 ԱՄՆ դոլարի պարագայում. «Աշակերտներին հնարավորություն է տրվում ստանալ մատչելի կրթություն` 50, 75 և 90 տոկոս զեղչ»:

Ի դեպ, մեր դպրոցները շուտով նույնպես կանցնեն եռակարգ` կրտսեր, միջին, ավագ դպրոցների ուսուցման կարգին: Բայց ե՞րբ այնտեղից ուղիղ դուռ կբացվի Եվրոպա` մեծ հարց է...:

Placeholder
«ՌԵԳԵՆԴՆԵՐԻ» ԴՊՐՈՑ. ԹԱԻԼԱՆԴԻՑ` ԵՎՐՈՊԱ